haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀԵԹՈՒՄ Ա

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ 1213 - Մահացել է՝ 1270

Կենսագրությունը

ՀԵԹՈՒՄ Ա (1213–1270), Կիլիկիայի հայոց թագավոր 1226–69-ին: Հեթումյանների արքայատան հիմնադիրը: 1225-ին՝ Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդի Հեթումին պսակել է Զաբել թագուհու հետ և հռչակել թագավոր (մինչև Հեթում Ա-ի չափահաս դառնալը երկիրը կառավարել է Կոստանդին թագավորահայրը):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հեթում Ա-ի օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, ավելի է կենտրոնացվել միապետական իշխանությունը: 1243-ին թագավորը խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254-ին մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ: 1256–59-ին մոնղոլների զինակցությամբ զսպել է հարևան մահմեդական պետություններին, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը (Հալեպ կենտրոնով): Եգիպտոսի սուլթանությունը 1266-ին 30 հզ-անոց բանակով ասպատակել է Կիլիկիան: 1268-ի հուլիսին Հեթում Ա որոշ զիջումներով հաշտություն է կնքել սուլթանության հետ, գերությունից ազատված որդուն՝ Լևոնին, հանձնել գահը (1269), մտել վանք, որտեղ և մահացել է: Հեթում Ա-ի անունով և պատկերով հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ