Կենսագրությունը
ԱՅՎԱԶՅԱՆ Ալեքսանդր Արտեմի (ծ.30.5.1960, Երևան), թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտորր (2004): Արտեմ Այվազյանի որդին: Ավարտել է ԵԲԻ (1983): 1988–91-ին աշխատել է «Էրեբունի» ԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում, 1991-ից աշխատում է ԵՊԲՀ-ում, 1999-ից՝ դոցենտ:
Գործունեությունը
Այվազյանի աշխատանքները հիմնականում վերաբերում են պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման եղանակների մշակմանը: Ապացուցել է, որ ՀՀ-ում պարբերական հիվանդությունը 15 %-ի դեպքերում ընթանում է գաղտնի: Պարզել է, որ պարբերական հիվանդության նոպաների կանխարգելման նպատակով կոլխիցին օգտագործելիս տարիքի հետ չի կարելի նրա դեղաչափն իջեցնել, նշել բազմաթիվ գործոնների ազդեցությունը ամիլոիդոզի վրա: