Կենսագրությունը
ԱՎԵՏԻՍՅԱՆ Մարտին Աբրահամի (13.4.1925, Երևան – 24.6.1994, Երևան), ռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977):
Գործունեությունը
Ավետիսյանն ավարտել է ԵԳԹԻ (1953): 1942–56-ին (ընդհատումներով)՝ ԵԵԿԹ, 1956-ից՝ ՀՀ հեռուստաստուդիայի ռեժիսոր: Բեմադրություններից են՝ Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը», Մոլիերի «Սկապենի արարքները» (երկուսն էլ՝ ԵԵԿԹ), Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», «Ջութակահարի պատմածը» (ըստ Հ. Քոչարի, երեքն էլ՝ հեռուստաթատրոն) և այլն:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"