Կենսագրությունը
ԱՃԵՄՅԱՆ Վարդան Ալեքսանդրի (ծ. 27.4. 1958, Երևան), կոմպոզիտոր: Ա.Վ. Աճեմյանի որդին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1973):
Գործունեությունը
1986-ից Վարդան Աճեմյանը դասավանդում է նույն կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 2001-ից, ամբիոնի վարիչ՝ 2002-ից): Գրել է «Կիկոսի մահը» օպերան, «Տասներկուերորդ գիշեր» մյուզիքը, 2 սիմֆոնիա, «Տոնական նախերգանք», «Սայաթ-Նովա» նախերգանք՝ լարային նվագախմբի համար, պոեմ՝ նվագախմբի համար, «Բալլադ զինվորի մասին»՝ ձայնի և նվագախմբի համար, գործիքային կոնցերտներ, սոնատներ, «Արտամետյան գիշերներ» (ըստ Գ. Մահարու) վոկալ շարք՝ ձայնի և դաշնամուրի համար, խմբերգեր, ռոմանսներ, թատերական երաժշտության: