haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳԵՂԱՄ ԱԹՄԱՃՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 18/11/1910 - Մահացել է՝ 19/05/1940

Կենսագրությունը

ԱԹՄԱՃՅԱՆ Գեղամ Միհրանի, Ա. Սեմա [18.11. 1910, ք. Բաֆրա (Թուրքիա) – 19.5.1940, զոհվել է մարտի դաշտում (Ֆրանսիա)], գրող, խմբագիր: Մ.Մ. Աթմաճյանի եղբայրը: Մեծ եղեռնից փրկվելով՝ ապաստանել է որբանոցներում (Կ. Պոլիս, Կորֆու): Ապրել է Հալեպում: 1929-ին տեղափոխվել է Փարիզ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հրատարակել է «Ջանք» (1930, Մ. Մանուշյանի հետ), «Մշակույթ» (1935–37, Պ. Զարոյանի հետ) գրական ամսագրերը: Գրել է բանաստեղծություններ («Զրահաւոր գարուն», 1936), թատերական երկեր («Շամիրամ», 1938, «Պարոն Կալունի», 1937), պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ:

Երկ. Երկ., Ե., 1966:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՍԵՄԱ

Օգտագործող Գաղտնաբառ