haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԴԱՎԻԹ ԲԵԿ

Բանասեր

Ծնվել է՝ 1870 - Մահացել է՝ 1938

Կենսագրությունը

ԴԱՎԻԹ ԲԵԿ [Մարտիրոս Սարգսյան, 1870, Արաբկիր – 1938, Փարիզ], բանասեր, լեզվաբան, թարգմանիչ: Սովորել է Սորբոնի համալսարանում: Հայերեն և ֆրանսերեն հրատարակել է աշխատություններ նվիրված հայոց լեզվին և պատմությանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բեկն աշխատակցել է «Հանդես ամսօրյա», «Բանասեր» և այլ հանդեսների: Ուսումնասիրել է Լուսինյանների պատմությունը («Լուսինեանք», 1900), Արաբկիրի, Մարաշի բարբառները («Արաբկիրի գաւառաբարբառը», 1919), կազմել («Գրպանի բառգիրք հայերէն–ֆրանսերէն, ֆրանսերէն–հայերէն») բառարանը, հայերենի դասագիրք, գրել հոդվածներ բաղդատ. քերականության և լեզվաբանական հարցերի շուրջ: Իտալերենից ֆրանսերեն է թարգմանել Վ. Տոտոմյանցի «Հայաստանի տնտեսությունը» գիրքը (1920), հայերենից ֆրանսերեն՝ Հ. Թումանյանի «Անուշը», Ա. Անտոնյանի հայկ. ջարդերին վերաբերող աշխատությունները: Գործուն մասնակցություն է ցուցաբերել «Հայագիտական հանդեսի» (“Revue des etudes arme՛ninnes”) աշխատանքներին:

Փարիզի հայագիտության ընկերության անդամ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ