haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բանասեր

Ծնվել է՝ 25/09/1944

Կենսագրությունը

ՄԱՐԳԱՐՅԱՆ Անդրանիկ Աղասու [ծ. 25.9.1944, գ. Չանախչի (այժմ՝ Զանգակատուն՝ ՀՀ Արարատի մարզում)], բանասեր, գերմանագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1995): Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1966):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1967–81-ին՝ Մարգարյանն եղել է Լենինաբադի (Տաջիկստան), 1982–97-ին՝ Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտների, 1997–99-ին՝ Համաշխարհային լեզուների Ուզբեկստանի պետական համալսարանի (Տաշքենդ), 2000– 05-ին՝ Նյուրնբերգի (Գերմանիա) տեղեկագիտության ակադեմիայի դասախոս:

Աշխատությունները վերաբերում են ժամանակակից գերմաներենի հաղորդակցական գործառույթին և արտահայտման կառուցվածքին, ինչպես նաև գերմաներենի քերականության ու պատմության այլ հիմնախնդիրների:

Երկ. Коммуникативная функция и структура высказывания,Ташкент, 1988.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ