haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 03/08/1937

Կենսագրությունը

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Վան Մարտինի (ծ. 3.8.1937, Թբիլիսի), նկարիչ, խեցեգործ: Ն. Գ. Գաբրիելյանի ամուսինը: Ավարտել է ԵԳԹԻ (1968): Ստեղծագործում է գեղանկարչության, խեցեգործության, գրաֆիկայի բնագավառներում: 1992-ից ապրում է Գերմանիայում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սողոմոնյանի գործերից են՝ «Ճարտարապետություն» (1973), «Ռեքվիեմ» (1976), «Մարդը և կենսոլորտը» (1983, միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, Ֆաենցա, Իտալիա), «Ժամանակ» (1999, բոլորը՝ հրակավ), «Մարդիկ և տիեզերքը» (1985–88) գրաֆիկական նկարաշարը, «Միրաժ» (1999), «Խորհրդավոր ընթրիք» (2001) գեղանկարները, նաև Մեծ եղեռնին նվիրված հուշարձանը Խարտումում (Սուդան, 1990, բրոնզ, գրանիտ) և այլն:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1980, 1987), Մոսկվայում (1986), Գերմանիայում (1993– 2001):

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում, ՀԱՊԹ-ում և արտասահմանյան թանգարաններում:

Խեցեգործության միջազգային ակադեմիայի («Կերամոս», Վարշավա) անդամ (1991-ից):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

գեղանկարիչ Վան Սողոմոնյան...

Օգտագործող Գաղտնաբառ