Կենսագրությունը
ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ Շաբո Ասլանի [12.2.1916, գյուղ Դեմիրչիլար (այժմ Ղարաբաղ) – 29.6.1986, Մոսկվա], օդերևութաբան: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980): Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանը (1945): 1952–66-ին` ԽՍՀՄ ջրաօդերևութաբանական կենտրոնի լաբորատորիայի, 1966–86-ին՝ բաժնի վարիչ:
Գործունեությունը
Մուսայելյանի աշխատանքները վերաբերում են եղանակի երկարաժամկետ կանխատեսմանը, օդերևութաբանական շարժընթացների վրա լեռնագրության ազդեցությանը: Բացահայտել է թույլ լուսավորված լայնություններում գտնվող շրջաններում ամպածածկույթի տվյալներով օդերևութաբանական տարրերի տատանումների խոշորամասշտաբ գնահատման վերականգնման հիմնահարցը, քառաչափ վերլուծության դեպքում կիրառել է մթնոլորտի դինամիկայի հավասարումների ինտեգրման մեթոդ: Եղանակի երկարաժամկետ կանխատեսման աշխատանքների շարքի համար` ԽՍՀՄ ԳԱ Ժ. Մուլտանովսկու անվան մրցանակ: