Կենսագրությունը
ՍԱՄՎԵԼՅԱՆ Վերոնիկա Մինասի (ծ. 26.1.1924, Երևան), դեղաբան: Բժշկական գիտությունների դոկտորր (1969), պրոֆեսոր (1986): Ավարտել է ԵԲԻ (1947): 1965–98-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության Սրտաբանության ինստիտուտի դեղաբանության և ախտաբանական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ:
Գործունեությունը
Աշխատանքները վերաբերում են խոլինոլիտիկ, հակաջղաձգային, տեղային անզ-գայնացնող, հակաանռիթմային ազդեցության նոր դեղանյութերի որոնման խնդիրնե-րին: Առաջարկել է □Էնտեպալ□ սարքը՝ գործն. բժշկության մեջ պարկիսոնիզմի, խո-ցային հիվանդության և կրծքային հեղձուկի բուժման համար: Բացահայտել է ՆՕՔԻ-ում սինթեզված դիֆիզոպրոնիլ պատրաստուկի հակաայտուցային ակտիվությունը և անռիթմության բուժման համար կիրառել տրիմեկաին: