haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՂԻՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 12/11/1923 - Մահացել է՝ 1990

Կենսագրությունը

ՎԱՐԴԱՆՅԱՆ Վաղինակ Եգորի (12.11.1923 – 1990), վնասվածքաբան-օրթոպեդ: Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966): Ավարտել է ԵԲԻ (1943): 1953–64-ին աշխատել է Կուբանի (ՌԴ) բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, 1964–66-ին՝ Ալժիրի հոսպիտալում, 1968-ից՝ Կուբանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Վարդանյանի աշխատանքները վերաբերում են հոդախտերի (արթրոզ) վիրաբուժական բուժմանը և հիվանդների ու հաշմանդամների վերականգնմանը, կոնքազդրային և այլ հոդերի բնածին հոդախախտումների, կլինիկայում վնասվածքաբանական և օրթոպեդիական ժամանակակից բուժման եղանակների ներդրմանը: Գործուն մասնակցություն է ունեցել Կուբանում վնասվածքաբանական և օրթոպեդիական ծառայության կազմակերպման ու զարգացման բնագավառում:

Եղել է Կրասնոդարի երկրամասային առողջապահության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ, երկրամասի վնասվածքաբան-օրթոպեդների գիտագործնական ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիմնախնդրային հանձնաժողովի անդամ, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական և համառուսաստանյան գիտական ընկերությունների վարչության անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ