Կենսագրությունը
ՎԱՐԴԱՆՅԱՆ Վասիլ Ավետի [15(23).12.1910, Կարս – 10.11.1993, Երևան], նկարիչ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966): Սովորել է Վխուտեինում (1926– 30): Եղել է բեմանկարիչ ՀՀ տարբեր թատրոններում, 1953-ից՝ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի (Մոսկվա) հայկական տաղավարի, 1969-ից՝ ԵԴԹ գլխավոր նկարիչ:
Գործունեությունը
Վարդանյանը ձևավորել է շուրջ 250 բեմադրություն. լավագույններից են՝ Լերմոնտովի «Դիմակահանդես» (Երևանի Սունդուկյանի անվան թատրոն), Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (ԵՌԹ), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Չայկովսկու «Կարապի լիճը» (երկուսն էլ՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Անույի «Մեդեա», Օտյանի «Սեր և ծիծաղ» (երկուսն էլ՝ ԵԴԹ), Բալզակի «Վոտրենի վրեժը» (Մոսկվայի Մալայա Բրոննայա թատրոն), Լասկինի «Սիրո ժամանակը» (Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոն) և այլն: