haymard

Հինգշաբթի, 21 Նոյեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՍԵՓ ՊՈՂՈՍՅԱՆ

Պետական գործիչ

Ծնվել է՝ 28/11/1887 - Մահացել է՝ 1938

Կենսագրությունը

ՊՈՂՈՍՅԱՆ Հովսեփ (Իոսիֆ) Համբարձումի [28.11(10.12).1887, գ. Վերին Կարմիրաղբյուր (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) – 1938], կուսակցական և պետական գործիչ: ՌՍԴԲԿ անդամ 1906-ից: Մ. Հ. Պողոսյանի եղբայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907), Մոսկվայի առևտրային ինստիտուտը (1914): 1918-ի վերջից գործել է Հայաստանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Պողոսյանը մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների 1920-ի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել Արմենկոմի անդամ, 1920-ի գարնանը արտաքսվել է Հայաստանից: 1921–23-ին եղել է ՀԽՍՀ պարենժողկոմի տեղակալ, ապա՝ ժողկոմ, 1924-ին՝ Հայկոոպի նախագահ, գյուղբանկի կառավարիչ, 1925– 1928-ին՝ ՀԽՍՀ պետպլանի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ: 1928-ից աշխատել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ պետպլանի բաժնի վարիչ, ապա՝ ծանր արդյունաբերության ժողկոմատի մատակարարման և վաճառահանման համամիութենական միավորման կառավարչի տեղակալ: Միաժամանակ դասավանդել է Արևելքի ժողովուրդների համալսարանում, զբաղվել գրակ-հրապարակախոսական գործունեությամբ:

ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ ԿԳԿ-ների անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ