haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 26/01/1922 - Մահացել է՝ 19/12/1996

Կենսագրությունը

ԵՐԶՆԿՅԱՆ Յուրի Արամայիսի (26.1.1922, Թիֆլիս – 19.12.1996, Մոսկվա, թաղված է Երևանում), կինոռեժիսոր: Պրոֆեսոր (1982): ՀՀ ժողովրդական արտիստ (1975): Ա. Հ. Երզնկյանի որդին: Ավարտել է ԵԹԻ (1952): 1943-ից աշխատել է Հայֆիլմում (1953-ից՝ բեմադրող-ռեժիսոր):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1973– 1996-ին Երզնկյանը դասավանդել է ՀՊՄԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 1976–96-ին): Կինոնկարներից են՝ «Հովազաձորի գերիները» (ըստ Վ. Անանյանի, 1957), «Խաթաբալա» (ըստ Սունդուկյանի, 1971), «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (ըստ Բակունցի, 1975), «Սգավոր ձյունը» (ըստ Թրուայայի, 1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979), «Գոտեմարտ» (ըստ Զ. Բալայանի, 1982), «Ու՞ր ես գնում, զինվոր» (1985), «Հրաժեշտի հինգ նամակ» (1988):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Յուրի Երզնկյան

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՅՈՒՐԻ ԵՐԶՆ...

Օգտագործող Գաղտնաբառ