haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐԱՐԱՏ ՂԱՐԻԲՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 23/05/1903 - Մահացել է՝ 23/06/1952

Կենսագրությունը

ՂԱՐԻԲՅԱՆ Արարատ Սմբատի [23.5.1903, գյուղ Ներքին Աղբաշ (այժմ՝ գյուղ Արևշատ՝ ՀՀ Արարատի մարզում) – 23.6.1952, Մոսկվա], նկարիչ: Սովորել է Վխուտեինում (Լենինգրադ, 1923–29): 1947–52-ին դասավանդել է ԵԳԻ-ում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղարիբյանը ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Հեղինակ է դիմանկարների, հին ու նոր Երևանը պատկերող բնանկարների, գրքերի ձևավորումների: Ուշագրավ են՝ «Աղբաշեցու դիմանկարը» (1928, փայտագրություն), «Վահրամ Փափազյանը Օթելլոյի դերում» (1939, փափուկ լաք), «Օպերայի և բալետի թատրոնի շենքը Երևանում» (1952, տուշ) և այլն: Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1932, 1936, 1955, հետմահու):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ