haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՂԱՐԻԲՅԱՆ

Ֆիզիկոս

Ծնվել է՝ 13/12/1924 - Մահացել է՝ 09/06/1991

Կենսագրությունը

ՂԱՐԻԲՅԱՆ Գրիգոր Մարգարի (13.12.1924, Թիֆլիս – 9.6.1991, Երևան), ֆիզիկոս-տեսաբան: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971, թղթակից անդամ՝ 1963-ից): Ավարտել է ՄՊՀ (1948): 1959-ից՝ ԵՖԻ լաբորատորիայի վարիչ, 1959–65-ին, միաժամանակ՝ փոխտնօրեն, 1973–90-ին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղարիբյանի աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրա-դինամիկային, աստղաֆիզիկային, տիեզերական ճառագայթներին և բարձր էներգիայի ֆիզիկային: Ուսումնասիրել է արգելակման ճառագայթումը և զույգի առաջացումը էլեկտրոնի կամ պոզիտրոնի դաշտում՝ ընկնող մասնիկի ցանկացած էներգիայի դեպքում, հանդիպական էլեկտրոն-պոզիտրոնային փնջերում ընթացող շարժընթացները: Հաշվել է միգամածությունների և աստղերի մագնիսական դաշտում շարժվող ռելյատիվիստական էլեկտրոնների ճառագայթման բևեռացումը, հետազոտել մեծ արագության մասնիկների և միջաստղային փոշեհատիկների բախումից առաջացող ճառագայթման ներդրումը երկնքի ռենտգենյան լուսարձակման ընդհանուր ֆոնում: Դասական միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի շրջանակներում միջավայրում բարձր էներգիայի մասնիկների էներգետիկ կորուստների էլեկտրամագնիսական մեխանիզմների հետազոտության արդյունքում հայտնաբերել է ռենտգենյան անցումային ճառագայթումը:

Երկ. О некоторых электромагнитных эффектах с участием сильно взаимодействующих частиц, “Журнал экспериментальной и теоретической физики“, т. 33, в. 2, 1957 (համահեղինակ);

К теории переходного излучения и ионизационных потер энергии частицы, նույն տեղում, т. 37 в. 2, 1959;

Рентгеновское переходное излучение, Е., 1983 (համահեղինակ).

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ