haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 03/06/1933

Կենսագրությունը

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Վարդանի (ծ. 3.6.1933, Բաթում), վնասվածքաբան-օրթոպեդ: Բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1979): ՌԲԳԱ թղթակից անդամ (2000), ՌԽՖՍՀ վաստակավոր գյուտարար (1977), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1987): Ավարտել է ԵԲԻ (1958):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1961-ից Հովհաննիսյանն աշխատում է Մոսկվայի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ԳՀԻ-ում (1978-ից՝ մեծահասակների օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար), 1975-ից, միաժամանակ` ՌԴ Կառավարության բժշկական կենտրոնում, 1993-ից` Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր: Առաջարկել է դաստակի վերականգնողական վիրահատություններ և ֆունկցիայի վերականգման վիրաբուժական եղանակներ, ծանր վնասվածքներով հոդերի շարժունության և կայունության վերականգնման կենսաբանական նոր տեխնոլոգիաներ: Ս. Վոլկովի հետ ստեղծել է վնասված հոդերի ֆունկցիայի և աճառային հյուսվածքի վերականգնման «Վոլկով-Հովհաննիսյանի հոդակապանային (ձգող) ապարատը», որը հնարավորություն է տալիս բուժել ոսկրային կոտրվածքները և երկարացնել վերջույթների ոսկրերն ու ապահովել շարժումները հոդերում: Ապարատի 9 մոդել արտահանվում է աշխարհի շուրջ 25 երկիր. լայնորեն կիրառվում են նաև ՀՀ առաջատար կլինիկաներում:

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հովհաննիսյանն եղել է աղետի գոտում, առավել ծանր վնասվածքներով հիվանդներին տեղափոխել է ինստիտուտ, կազմակերպել նրանց բուժումը: Վնասված հոդաճառի ամբողջականության և ֆունկցիայի վերականգնման (ինքնուրույն վերածնմամբ) բուժական նոր ուղղության հիմնադիրն է:

Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական ընկերության վարչության (1978), Առաջատար տեխնոլոգիաների հետազոտման միջազգային ակադեմիայի (1994), Վիրաբուժական վնասվածքաբանության և օրթոպեդիայի միջազգային ընկերության (1989), Վնասվածքաբանների և օրթոպեդների համաշխարհային միության (1988) անդամ: ԽՍՀՄ (1987), ՌԴ (2000) Պետական, ՌԴ Կառավարության (2001) մրցանակ: ՌԴ ԳԱ Ն. Պրիոգովի անվան (2002), ՀՀ Մխիթար Հերացու (2003) մեդալներ, Սերբիայի Նեգոշի 1-ին աստիճանի շքանշան (2004):

Երկ. Лечение заболеваний суставов с помощью шарнирнодистракционных аппаратов, М., 1975;

Лечение  повреждений суставов и костей с помощью аппаратов авторов, Ташкент, 1978 (համահեղինակ);

Восстановление формы и функции суставов и костей,  М., 1986  (համահեղինակ);

 Основы наружной,  чрескостной фиксации, М.,  2003.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ