haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԼԱՎԻՆԻԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 03/04/1922 - Մահացել է՝ 08/11/2005

Կենսագրությունը

ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ Լավինիա Ալեքսանդրի (3.4.1922, Թիֆլիս – 8.11.2005, Երևան), նկարչուհի: ՀՀ ժողովրդական նկարիչ (1983): Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1988): Ա.Ա. Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը: Ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը (1951):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Լավինիան հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց: Ստեղծել է դիմանկարներ («Ինքնանկար Ս. Ժիլինսկայայի հետ», 1965, «Ռեժիսոր Մ. Վարժապետյանը», 1973,  «Ինքնանկար», 1979, ՀԱՊ, «Զուլեյկայի դիմանկարը», 1987, «Արշակ», 2003 և այլն), բնանկարներ («Ժայռեր», 1976, ՀԱՊ և այլն), նատյուրմորտներ («Նատյուրմորտ արձանիկով», 1965,  «Նատյուրմորտ», 1972, «Նատյուրմորտ Վեներայի դիմակով», 2000 և այլն), խորհրդանշական պատկերներ («Հրեշտակ», 1998 և այլն), որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ