haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

Գրող , Հրապարակախոս

Ծնվել է՝ 16/09/1937

Կենսագրությունը

ՍԻՄՈՆՅԱՆ Պեպո [Գալայճյան Պետրոս, ծ. 16. 9.1937, ք. Ալեքսանդրետ (Սիրիա)], գրող, հրապարակախոս: Ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելագիտական ֆակուլտետը (1960): 1957-ից ուսուցչություն է արել Ռուբինյան, Սահակյան–Լևոն Մկրտչյան և այլ ուսումնական հաստատություններում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սիմոնյանն աշխատակցել է «Շիրակ», «Ահեկան», «Խոսնակ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Նաիրի» և այլ պարբերականների: 1965–75-ին՝ «Նոր սերունդ» մշակութային միության նախագահ:

Լույս է ընծայել «Նախերգանք» (1968), «Կանաչներու առասպելը» (1977), «Մարդեղութիւն» (1981), «Ծառին ճիչը» (1991) բանաստեղծությունների ժողովածուները, «Հեքիաթ Հայաստանի մա-սին» (1979), «Ծուէն, ծուէն երիզներ» (1980), «Մայրիներու արմատները» (1986) արձակ գործերը: Հեղինակ է նաև գրականագիտական ուսումնասիրությունների («Ակնարկ մը սփիւռքահայ բանաստեղծութեան վրայ», 1970, «Արուեստագէտը՝ Թլկատինցի», 1982):

Երկ. Մարդկային իրաւանց հարցեր, Բեյրութ, 1994:

Հայակերտում եւ մանկավարժութիւն, Բեյրութ, 1996:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ