haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ

Գրող , Թարգմանիչ

Ծնվել է՝ 18/09/1937

Կենսագրությունը

ՀՈՎՆԱԹԱՆ (Կարապետյան) Հարություն Հովհաննեսի [ծ. 18.9.1937, գ. Սուֆլիս (Վրաստանի Ախալցխայի շրջան)], բանաստեղծ, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1962): 1984–88-ին՝ «Նոր ուղի» Մասիսի շրջանի թերթի գլխավոր խմբագիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բանաստեղծություններում Հովնաթանը գովերգում է մորը և բնությունը. մարդու անմահությունը տեսնում է բնության խորհուրդը մեկնելու մեջ («Լուսաստղ», 1971, «Ճամփեզրի ծառը», 1977, «Արեգակն էլ փշեր ունի», 1984, «Աղոթարան», 1990, ժողովածուներ): Լույս են տեսել Հովնաթանի  «Զրույցներ. Հովհաննես Շիրազ» (1992), «Խոսում է Համո Սահյանը» (1993), «Ո՞ւր ես գնում, Տիգրան Մանսուրյան» (1996) զրույցների ժողովածուները: Կատարել է թարգմանություններ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ