haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 21/06/1941

Կենսագրությունը

ՂԱԶԱՐՅԱՆ Ալբերտ Սարգսի [ծ. 21.6.1941, գ. Դովեղ (ՀՀ Տավուշի մարզ)], հիգիենիստ, թունաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2005): Ավարտել է ԵԲԻ (1969): 1972–82-ին աշխատել է «Նաիրիտ» ԳԱՄ-ում, 1982–93-ին՝ ԱԱԻ հիգիենայի ամբիոնում (1993-ից՝ ամբիոնի վարիչ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղազարյանի աշխատանքները վերաբերում են աշխատանքի հիգիենայի և թունաբանության խնդիրներին: Սահմանել է քլորոպրենային կաուչուկների արտադրության 10-ից ավելի քիմիական նյութերի թույլատրելի քանակներ:

Համահեղինակ է «Գազահեղուկային քրոմատոգրաֆիան սանիտարահիգիենային հետազոտություններում» (ռուսերեն, 1987), հեղինակ՝ «Բանվորների հիվանդացության ուսումնասիրման եղանակները՝ կապված աշխատանքային պայմանների հետ» ուսումնական ձեռնարկների:

Հիգիենիստների հայկական ընկերակցության նախագահ (2003-ից):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ