Կենսագրությունը
ԿԱԼԸՊՃՅԱՆ Իրեն (ծ. 1910, Փարիզ – ....), նկարչուհի: Սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում (1931–40): Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև կրոնական թեմաներով կտավներ (Փարիզի Անիեպ սրահի բրոնզե մեդալ, 1934):
Գործունեությունը
Հռոմի միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ («Վեներայի ծնունդը»՝ 1935), Փարիզի միջազգային ցուցահանդեսի մրցանակ («Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա»՝ 1937): 1947-ին Կալըպճյանը տեղափոխվել է Նյու Յորք, 1949-ին բացել իր գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: