haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ֆիզիկոս

Ծնվել է՝ 13/09/1938

Կենսագրությունը

ՊԵՏՐՈՍՅԱՆ Վահե Արմենակի [ծ. 13.9.1938, քաղաք Արաք (այժմ՝ Սուլթանաբադ՝ Իրանում)], աստղագետ, դոկտոր (1967), պրոֆեսոր (1980): 1956-ից բնակվում է ԱՄՆ-ում: Ավարտել է Քոռնելի համալսարանը (1962): 1967–69-ին աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, 1969-ից՝ Ստենֆորդի համալսարանում, 1980-ից՝ Տիեզերաբանական գիտությունների կոմիտեի նախագահ և աստղագիտության ծրագրի տնօրեն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Պետրոսյանի աշխատանքները վերաբերում են տիեզերագիտությանը, բարձր էներգիաների աստղաֆիզիկային: Զբաղվել է արեգակնային բռնկումների ու դրանց ռենտգենյան ճառագայթման և իոնացված ջրածնային ամպերում ենթակարմիր աղբյուրների հետազոտությամբ, նեյտրոնային աստղաֆիզիկայով, քվազարների և գալակտիկաների էվոլյուցիայով, տիեզերաբանական մոդելների կառուցմամբ, գրավիտացիոն ոսպնյակներով:

Միջազգային (1983), Ամերիկյան (1980) աստղագիտական միությունների անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ