haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԷԴՈՒԱՐԴ ԲՈՅԱՋՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 1915 - Մահացել է՝ 13/10/1966

Կենսագրությունը

Արձակագիր, բանաստեղծ, հրապարակագիր, քննադատ, խմբագիր և ուսուցիչ Էդուարդ Բոյաջյանը (Պօյաճեան) ծնվել է 1915 թվականին՝ Օսմանյան կայսրության Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայաբնակ Խրդբեկ գյուղում:      Բոյաջյանը երեք ամսեկան երեխա էր, երբ ծնողները 1915 թվականի Մուսալեռյան ապստամբության օրերին գաղթել են Պորտ Սաիդ, Եգիպտոս:    1918 թվականին վերադարձել են Խրդբեկ:    Ուսման առաջին շրջանն Էդուարդը անցկացրել է նախ Խրդբեկ, այնուհետև Յողունոլուկ գյուղերի վարժարաններում: 1930 թվականին ընդունվել է Բեյրութի հայկական ճեմարան, որն էլ հաջողությամբ ավարտել է 1935 թվականին:

Արտահայտած մտքերը.
«Հող՝ և մարդիկ. հող՝ և հոգի. հող՝ և ամէն բան»

Գործունեությունը

Բոյաջյանը գրել սկսել է փոքր տարիքից, իսկ տպվել՝ 1932 թվականից: Նրա ողջ գրականությունը՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական, հրապարակախոսական էջեր և այլն, իր խորքում սևեռումն է հայրենիքից տեղահան եղած տարագիր հայի տառապանքների, հույզերի ու տվայտանքների, հույսերի ու հուսախաբությունների, առանձին հոգսերի և բարձր գաղափարների ու մանավանդ նրա հայրենաբաղձության մասին մի ամբողջական պատմության:    Էդուարդ Բոյաջյանը այն հեղինակներից է, որոնց երկերում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող շնչում է հայրենի հողի սիրով, նվիրվածությամբ և անպարագիծ կարոտով:    Էդուարդ Բոյաջյանի կյանքի ընթացքում լույս են ընծայվել 6 հատորներ՝ «Սէր և վիշտ» (1944), «Հողը» (1948), «Պայքարողներ, պայքարողներ դուք գազազած» (1958), «Թուղթ զավակներուս» (1961), «Տոմար տարագրի» (1963) և «Երկու նամակ» (1964)։ Իսկ հետմահու իր գործերից լույս են տեսել «Դէմքեր» (1967), «Երկեր Ա. հատոր» (1968), «Ծննդավայր կորուսեալ» (1984), «Ընտրանի» (Երևան 1994), «Կեանքի ափերէն» (1995) , «Դուն» (Երևան 2005) և «Միտք պահէ» գրքերը:    Նա նաև աշխատակցել է Բոսթոնի «Հայրենիք» ամսագրին, Փարիզի «Յառաջ»-ին, Բեյրութի «Ազդակ» օրաթերթին և շաբաթաթերթին, «Նայիրի» ամսագրին և Բեյրութի նույնանուն շաբաթաթերթին, նաև «Հասկ»-ին, «Ակոս»-ին, «Ազդարար»-ին և «Բագին»-ին:    Բոյաջյանը գործածել է Ալպաթրոս, Վազգէն Տիրանեան, Ե. Սարենց և Ե. Ծովիկեան ծածկանունները: 

Նկարները
Տեսանյութերը

Էդուարդ Բոյաջյան ՀՅԴ...

Օգտագործող Գաղտնաբառ