haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

Գրող

Ծնվել է՝ 01/09/1889 - Մահացել է՝ 18/07/1938

Կենսագրությունը

Հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը ծնվել է 1984 թվականի հուլիսի 18-ին՝ Օսմանյան Թուրքիայի Խարբերդ գավառի Մեզրե քաղաքում:    Թոթովենցն իր առաջին գրական փորձերը կատարել է դեռ աշակերտական տարիներին՝ գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել վարժարանի ձեռագիր ամսաթերթում՝ մորական Գույումճյան ազգանվան տակ, խմբագրել է «Աստղիկ» ամսաթերթը:    Ուսուցման վերջին տարվա ընթացքում հաճախ այցելել է Խարբերդում գտնվող Թլկատինցու «Կարմիր դպրոց» անհատակն վարժարան, ուր ստացել է գրական ուղղություններ:    1908 թվականին Վահան Թոթովենցը մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ լույս է տեսել «Ավերակ» գրքույկը, իսկ մեկ տարի անց՝ «Սիրինգ» ժողովածուն:    1909 թվականին մեկնել է Փարիզ՝ ապա Նյու Յորք և 1912թ.-ին ընդունվել Վիսքոնսինի համալսարան, որտեղ ուսումնասիրել է գրականություն, պատմություն և փիլիսոփայություն: Սովորել է անգլերեն, ֆրանսերեն և ծանոթացել համաշխարհային դասական գրականությանը:    Ուսանողական տարիներին Թոթովենցը ստիպված է եղել ապրուստի փող հայթայթել տարբեր բնույթի ֆիզիկական աշխատանքներ կատարելով: Հիմնականում աշխատել է մորեղբոր արևելյան գորգի վաճառատանը:    1915 թվականին մոտ 400 ամերիկահայ կամավորականների հետ ուղևորվել է կովկասյան ռազմաճակատ,ուր մասնակցել է ազատագրական պայքարին: Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին:    Թոթովենցը նաև զորավար Անդրանիկի մտերիմներից էր, նրա թիկնապահ-թարգմանիչը:    Վահան Թոթովենցը զոհ է դարձել ստալինյան բռնարարքներին:    1936 թվականին բանտարկվել է, իսկ 1938-ին գնդակահարվել:    1954 թվականին Թոթովենցը հետմահու արդարացվել է:

Գործունեությունը

1916-20թթ. Թոթովենցը հրատարակել է «Իմ հորաքույրը», «Տոնոն» սոցիալական վիպակները, «Ողբ անմահության», «Արևելք» պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է գրողի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամբ:
   1917-18 թվականներին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կոսանդնուպոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին:
   1920-ին Վահան Թոթովենցը մեկնել է Կոստանդնուպոլիս,որտեղ հրատարակել է «Փոթորիկին մեջ» վեպը,որով անդրադարձել է համաշխարհային պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին:
   1922 թվականին վերադարձել է Սովետական Հայաստան: 1923-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը:
   Թոթովենցը 1924 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում՝ դասավանդել անգլերեն և արտասահմանյան գրականություն: Նրա կոչումը սակայն, գրականությունն էր: Նրա առաջին պատմվածքների ու վեպերի նյութն առնված էր հայրենի Խարբերդից ու ամերիկյան իրականությունից, պատերազմի ընթացքում և Եղեռնի տարիներին հայ ժողովրդի կրած տառապանքներից:
   Այդ շրջանում են հրատարակվել «Մահվան բատալիոն», «Պողպատի ճաշ», «Նոր Բյուզանդիոն», «Սասնա ծռեր», «Հրդեհ» դրամատիկական ստեղծագործությունները, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ:
   «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացել է համամիութենական մրցանակի, թարգմանվել և բեմադրվել է շատ տեղերում, այդ թվում՝ Փարիզում:
   1929-36 թվականներին լույս է տեսել «Ամերիկա» պատմվածաշարը, «Աղավնիներ», «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքը և շատ այլ գործեր: Նրա ստեղծագործությունների հիման վրա են նկարահանվել «Սպիտակ անուրջներ» և «Կտոր մը երկինք» գեղարվեստական կինոնկարները:
   Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» եռահատոր վեպում: Վահան Թոթովենցի լավագույն գործերից են նաև «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր», «Հովնաթան որդի Երեմիայի» վիպակները, «Երկու սուր», «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» պիեսները: 

Նկարները
Տեսանյութերը

Վահան Թոթովենց- գաղտնի թղթապանակ...

Վահան Թոթովենց- արձակ բանաստեղծո...

Խոսող գրքեր. Վահան Թոթովենց «Գավ...

Հայկական ֆիլմեր/Կտոր մը երկինք. ...

Վահան Թոթովենցի անվան թիվ 57 դպր...

Օգտագործող Գաղտնաբառ