haymard

Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 26/09/1978 - Մահացել է՝ 19/02/2004

Կենսագրությունը

Հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի սեպտեբերի 26-ին՝ Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 122 դպրոցում: Հետագայում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստացել բակալավրի աստիճան: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1999 թվականին զորակոչվել է Հայաստանի հանրապետության զինված ուժեր՝ ծառայությունն անցկացրել Կարմրաքարում (Ղափան): 2001 թվականին՝ ծառայությունն ավարտելուց հետո Գուրգեն Մարգարյանի գնդի հրամանատարը Երևանում պաշտոնի անցնելով նրան Պաշտպանության նախարարությունում աշխատանքի է հրավիրել: Այդպես Գուրգեն Մարգարյանը դարձել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա: 2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը մեկնել է Բուդապեշտ՝ ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում: Սպանվել է փետրվարի 19- վաղ առավոտյան: Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Գործունեությունը

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին հայ սպաներ Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի հետ էր նաև Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը: Գործուղման առաջին օրը Ռամիլ Սաֆարովը մոտեցել է Գուրգեն Մարգարյանին, մի կերպ ռոսերեն խոսելով ծանոթացել ու ասել, որ ինքը ադրբեջանցի է, բայց ինչ եղել անցել է և որ նրանք եղբայրներ են: Երեկոյան միասին թեյելուց հետո Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը գնացել է քնելու, իսկ Գուրգենը 21:30-ի սահմաններում գնացել Հայկ Մակուչյանի սենյակը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել է Գուրգեն Մարգարյանի սենյակ և քնած տեղը սպանել հայ սպային՝ գոռալով «մեռեք հայեր», կացնով 16 անգամ հարվածել է նրա դեմքին: Սպանությունից անիջապես հետո ադրբեջանցին գնացել է մյուս հայ սպայի սենյակը՝ նրա հետ էլ գործը ավարտելու նպատակով: Ոճրագործը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը՝ բացելու այն, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը: Երկարատև դատական գործընթացից հետո` 2006 թվականի ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ 30 տարի առանց ներման իրավունքի: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Հայրենիքում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին, ինչպես նաև բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա համար նախատեսված աշխատավարձը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կոզմից կոչումը բարձրացրեցին լեյտենանտից մայորի: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005 թվականի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

2013 թվականի սեպտեմբերի 28-ին Լենինգրադյան 52 հասցեում, որտեղ բնակվել է Գուրգեն Մարգարյանը՝ տեղադրվել է նրա հուշարձանը, որի հեղինակներն են ճարտարապետ Արտակ Վարդանյանը, կիսանդրու հեղինակ Սերժ Մեհրաբյանը, քանդակագործ Լյուդվիգ Ղազարյանը և Աշոտ Գևորգյանը:

Մեծանուն մարդկանց կարծիքները Գ. Մարգարյանի մասին.

«Կարծում են երկու բան կա, որ երբեք չպետք է մոռանալ. Որ Հայոց բանակի սպան սպանվել է քնած ժամանակ և այդ դեպքը չպետք է երբեք մոռացվի պատմության ընթացքում, և երկրորդ՝ բոլորը, ում ես ճանաչում էի, խորը շոկ էին ապրում այն փաստից, որ Ադրբեջանն իր մարդասպանին արդարացնում և ընդունում է որպես հերոսի: Ես շատ անհանգստացած եմ այն ուղերձի համար, որ Ադրբեջանը կարող է փոխանցել իր երիտասարդ սերունդներին, այսինքն՝ մարդասպանին վերաբերվել որպես հերոսի»: /Բարոնուհի Քերոլայն Քոքս/ 

«Ես նույնպես մայր եմ և արտասվել եմ, երբ իմացել եմ ձեր որդու մասին, թե ինչպես է նա սպանվել: Ես խորապես զարմացած եմ, որ նա Ադրբեջանում հերոսին արժանի դիմավորում է ստացել: Դա ինձ շատ է անհանգստացնում հենց Ադրբեջանի ապագայի համար, նրանց երեխաների դաստիարակման համար, երբ իրենց մոտ մարդասպանին վերաբերվում են որպես հերոսի: Փառք ու պատիվ Հայաստանի ժողովրդին: Ես պատիվ եմ ունեցել կանգնել ձեր քաջարի մարտիկների կողքին Արցախում, ովքեր պաշտպանում էին իրենց հայրենիքը, իրենց հողը: Ես շնորհակալություն եմ ասում ձեզ աշխարհի մյուս հատվածի անունից ժողովրդավարության սահմանը ապահով պահելու համար: Դուք ոչ միայն շարունակում եք ապրել, այլ փլատակներից գեղեցկություն եք ստեղծում: Ոչինչ չի կարող հետ բերել Գուրգեն Մարգարյանին, բայց նրա հոգին հավերժ կապրի: Այս հուշարձանը միշտ հիշեցնելու է հայ սպայի մասին: Ձեր հերոսները իրական հերոսներ են: Ես աղոթելու եմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության համար, այն խաղաղության ու արդարության համար, որի համար ձեր ժողովորդը շատ բարձր գին է վճարել»:/Բարոնուհի Քերոլայն Քոքս/ 

«Ազգը պետք է ընդունի նրան որպես երևույթ, որը կոչ է անում պայքարել հանցագործության դեմ: Մեր զինված ուժերի համար Գուրգենի օրինակը դաս էր: Հիմա մենք պետք է մտածենք, որ եթե թշնամին այսպիսին է, ապա մենք պետք է լինենք և՛ զգոն, և՛ պատրաստ, և՛ հայրենասեր»: /Զորի Բալայան/

Նկարները
Տեսանյութերը

Գուրգեն Մարգարյան...

Գուրգեն Մարգարյանի ընկերոջ մայրը...

Գուրգեն Մարգարյանի մայրը հանձնեց...

Գուրգեն Մարգարյանի 35-ամյակի առթ...

Երթ Եռաբլուր. Գուրգեն Մարգարյան...

Օգտագործող Գաղտնաբառ