Կենսագրությունը
«Ես ոտանավոր արտասանել չեմ կարող. Առանց ասելիքի ասմունքն ինձ համար անիմաստ բան է: Դրա համար էլ ես ասմունքն ընտրեցի որպես երկրորդ մասնագիտություն»: /
Գործունեությունը
Մարդիկ կային, ովքեր չէին ուզում, որ Աբաջյանը Վ. Ի. Լենինի դերը խաղար, և նա այդպես էլ չխաղաց: Կենտկոմից մեկը եկել ու ասել էր, որ դա այնպիսի դեր է, որով դերասանը պետք է վերջացնի իր կյանքը: Առաջին դերը, որ նա խաղացել է՝ «Նամուսում» էր՝ Սեյրանի դերը: Այն ժամանակ այդ ներկայացումը ցուցադրվել է շուրջ 300 անգամ: Նրան ու նրա մատուցած արվեստը սիրում էին ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Խաղացել է տարբեր երկրներում: Աբաջյանը թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ» (Աբելյան), Աբդուլինի «13-րդ նախագահը» (Սագադաև), Պ. Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Գնել) և այլն: Վլադիմիր Աբաջյանը մեծ ճանաչում է ունեցել նաև ասմունքի բնագավառում: Երկացանկում եղել են հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր՝ Գ. Նարեկացի, Ն. Քուչակ, Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Պ. Սևակ, Հ. Շիրազ, Սահյան և այլք: Նրա ձայնով խոսել են մեր պոետները: Վլադիմիր Աբաջյանը լսելի է դարձրել բանաստեղծական աշխարհը: Մարդ՝ ում ձայնը նույնիսկ մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ է մտել, դարձել օրինաչափ մի բաղադրիչ մեր ձայների, ինչպես նաև կերպարների աշխարհում: Մարդ՝ ով մեր մեծերից յուրաքանչյուրի պես եզակի էր ու անկրկնելի: Աբաջյանը նաև խաղացել է կինոյում, մասնակցել հեռուստա և ռադիո բեմադրությունների: Նկարահանվել է «Սայաթ-Նովա», «Լալվարի որսկանը», «Կամոյի վերջին սխրանքը», «Հուսո աստղ», «Ջոն արքա», «Քառյակ», «Արահետ» և այլ ֆիլմերում: Արտիստը բեմի վրա էր ավելի քան 5 տասնամյակ: Սունդուկյանի անվան թատրոնը նրա տունն էր: Վլադիմիր Աբաջյանը պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, մրցանակներով, շքանշաններով: 1972 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, իսկ 1984 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչման, 1988-ին՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Գյումրիի Վարպետի կոչման: Աճեմյանն ասում էր. «Պանթեոնն հարստանում է, թատրոնը աղքատանում»: Երբ Աբաջյանը բեմում էր, ազատ աթոռ չէիր գտնի: Թեև վերջին 10 տարում ներկայացումներում չէր խաղում, բայց ասմունքը նրանից անբաժան էր: Նարեկացուց մինչև Թումանյան, Թումանյանից մինչև Շիրազ, հետո Սևակ... Ու այդ աշխարհում էր ապրում՝ աշխարհի ու ինքն իր հետ համերաշխ ու երջանիկ: Մոտավորապես երկու ժամ ու կես առանց ջուր խմելու կարդում էր այն գործերը, որոնք իր համար հոգեհարազատ են եղել և այդպիսին էլ մնացել են մինչև վերջ...
Տեսանյութերը

Վլադիմիր Աբաջյան մաս1...

Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ա...

Աշխարհս մի փանջարա է-Վլադիմիր Աբ...

"ԱՍՏՂԵՐ ԵՎ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ" ՎԼԱԴԻՄԻՐ ...

Վլադիմիր Աբաջյան. Մաս 2...

Ազգի մեծերը հավերժի ճամփորդ են՝ ...

Ասմունք. Վլադիմիր Աբաջյան...

Պոեզիա. Զարթոնք. Վլադիմիր Աբաջյա...

Վլադիմիր Աբաջյան

Կարդում է Վլադիմիր Աբաջյանը. Ջիվ...

Վախճանվել է ասմունքի վարպետ Վլադ...