ԳԱՅԱՆԵՆ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՊԱՎԵՆՈՎ

1985թ-ին Հ. Աբելյանի անվան թատրոնում Վ. Շահվերդյանը բեմադրում էր Ն. Մեսրոպյանի «Կապույտ ժապավենը»: Կառլոս Աբովյանի բարեկամուհու աղջնակը` Գայանեն, ներկայացման մեջ  պետք է մարմնավորեր  Սաթենիկի մանկությունը: Կառլոսի այն հարցին, թե ինչ դեր ես խաղում, կապույտ ժապավենը ինչի համար է, Գայանեն պատասխանում է, որ ժապավենը Սաթենիկին տվել է հերոսը, և  ինքը պահել է այն: Կալոն ասում է.

-Ես  պետք է նկարեմ  քեզ  կապույտ  ժապավենով:

Գայանեն ժապավենը կապում է վզին:   

Կտավից նայում է մի գարուն-աղջիկ՝ երկնքից մի ծվեն կապուտ  վզին, արշալույսի բոց-հատիկները շուրջը, կաթնագույն ամպիկի պես լուռ անծանոթուհի, որ  անդիմադրելի  ցանկություն է առաջացնում  ճանաչել տալու   իր  գոյության խորհուրդը: