Դասախոսություն ԵՎ ֆիլմի ցուցադրություն
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և «Մեր ապագան» հիմնադրամի համագործակցությամբ կայացավ հերթական նախագիծը։
Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը հանդես եկավ «Ա. Սպենդիարյան և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով» դասախոսությամբ, ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատողների պատրաստած «Իրականացած երազ» ֆիլմը՝ նվիրված Ա. Սպենդիարյանի և նրա ուսուցչի՝ Ռիմսկի-Կորսակովի փոխհարաբերություններին։
Միջոցառման ընթացքում ներկայացված էր նաև «Մեծ բարեկամություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։