-
Ալ. Սպենդիարյանի վերջին լուսանկարներից (Երևան 1926-27 թ.) -
Երևանի թիվ 1 հիվանդանոցի այն հիվանդասենյակը՝ որտեղ մահացել է կոմպոզիտորը -
Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմը օպերային թատրոնի հարակից պուրակում -
Ալեքսանդր Սպենդիարյանի անվա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն -
Ալ. Սպենդիարյանի արձանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (քանդակագործ` Արա Սարգսյան)
Հայաստանյան շրջան
1928 թ. մայիսի 7-ին Ալ. Սպենդիարյանը մահանում է՝ անավարտ թողնելով բազում ստեղծագործական նախագծեր: Ալ. Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի մարմինն ամփոփվում է նախագծված Ժողտան (Ներկայիս օպերային թատրոն) հարակից պուրակում:
Կոմպոզիտորն այդպես էլ չտեսավ իր «Ալմաստը» բեմում: Նրա մահից երկու տարի անց միայն Մոսկվայում կայացավ օպերայի պրեմիերան: Ապա, 1933թ. հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ. կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը: