Ալեքսանդր Սպենդիարյան - 154
Նոյեմբեր 1-ին լրացավ հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 154-ամյակը։
Կոմպոզիտորի շիրիմին հարգանքի տուրք մատուցելուց հետո նրա տուն-թանգարանում կայացավ պատանի սպենդիարյանականների՝ ավանդական դարձած երդման արարողությունը։
Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիները (դասատու՝ Մերի Մուրադյան) կոմպոզիտորի հուշասենյակում խորհրդանշական երդում տվեցին բարձր պահել սպենդիարյանցիների պատիվը։ Ավանդույթի համաձայն՝ այս անգամ կոմպոզիտորի դաշնամուրով նվագելու պատվին արժանացավ առաջին դասարանցի Ադրիանա Հակոբյանը, դասատու՝ Մանե Դանիելյան։
Իրենց ողջույնի խոսքը հղեցին կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և երաժշտական դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մկրտչյանը։