«Արարատին նայող տունը»
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում ցուցադրվեց արխիվային բացառիկ ու անկրկնելի նյութերով հարուստ «Արարատին նայող տունը» ֆիլմը: Ֆիլմը պատրաստել էր տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը:
Օրվա հատուկ հյուրն էր լրագրող, գրող և դասախոս Մարկ Գրիգորյանը, որը ֆիլմի ցուցադրությունից հետո հանդես եկավ հետաքրքիր բանախոսությամբ՝ պատմեց բացառիկ պատմություններ Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր՝ Մարինա Սպենդիարովայի հետ կապված, որի ձեռքի տակ մեծանալու պատեհությունն է ունեցել: Միջոցառումը ամփոփեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ով իր խոսքում նշեց, որ «Եվրոպական ժառանգության օրերը» ևս մեկ անգամ առիթ են ի ցույց դնելու և հանրայնացնելու մեր ազգային արժեքները: