Ներկայացումը պատմում է ժամանակի անվանի իրավաբանի թոռնիկի հետ պատահող իրադարձությունների մասին պապիկի մահից հետո: Մահվանից 14 օր անց, նրա ծննդյան օրը, տուն են գալիս պապիկի կյանքի տարբեր ժամանակահատվածների սիրելի կանայք, որոնցից ոչ ոք տեղյակ չէ նրա մահվան մասին: Պապիկը բոլորին հրավիրել էր իր տարեդարձին, սակայն նրանք հավաքվում են առանց հոբելյարի: Տարբեր տարիքի և մտածելակերպի կանայք, ճակատագրի ընդհանուր գծեր և հավերժական սեր…
Բոլո՞րմայրերնենարդյոքբարի։ Թե՞ կան նրանք, ովքեր սեր են տալիս՝ վերահսկելու համար։ Այս սուր, հեգնական ու հուզիչ կատակերգությունը բախում է մայրական մոլուցքն ու դստեր ազատության ծարավը։ Երբ դերերն խառնվում են, սկսվում է մի խաղ, որտեղ սերն ու մեղքը միասին են բեմում, իսկ ժպիտների հետևում թաքնված են վախեր ու ճշմարտություններ։
Պատմություն՝ ծիծաղաշարժ, ցավոտ և անչափ արդիական. կարո՞ղ է սերը վնասել։
Եվ կարո՞ղ է մեղավոր լինել նա, ով պարզապես չի ուզում մնալ մենակ։
Հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
Թարգմանությունը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի
Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Զարուհի Խաչատրյան, Հասմիկ Վերդյան, Մարիամ Գրիգորյան, Սաթիկ Հախնազարյան, Լուսինե Արշակյան, Հասմիկ Գևորգյան
Ամենայն հավանականությամբ, շատերին հայտնի է Կապույտ Մորուքի մասին տարօրինակ պատմությունը։ Ասում են, որ այս մարդը մեկը մյուսի հետևից սպանում էր իր կանանց։ Իսկ իրականում…
Դերերում՝ Արման Սիմիկյան, Մարիամ Ղազանչյան, Սիփան Զադոյան, Սերգեյ Ոսկանյան
Գլխավոր հերոսը՝ մտավոր հետամնաց Չարլին, համաձայնում է ուղեղի փորձնական վիրահատության ենթարկվել։ Նրա բանականությունը սկսում է արագորեն աճել... Բայց գիտելիքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն։ Մարդ լինելու համար արդյո՞ք պետք է ունենալ բարձր IQ:
ԿՆՈՋՍ ԱՆՈՒՆԸ ՄՈՐԻՍ Է
Կատակերգություն 1 գործողությամբ
Հեղինակ՝ Րաֆֆի Շարտ
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները՝ Հակոբ Ղազանչյանի
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահապետյան:
Ժորժը, հարուստ փարիզեցի, շփոթվում է սիրախաղի բարդության մեջ։ Նրա սիրուհին ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց նա չի պատրաստվում բաժանվել իր կնոջից, ով հանդիսանում է նրա հարստության աղբյուրը։ Երբ սիրուհին սպառնում է բացահայտել ամեն ինչ Ժորժի կնոջը, նա խնդրում է մի օտար տղամարդու՝ Մորիսի, հանդես գալու որպես իր կինը և վախեցնել սիրուհուն։ Բայց իրավիճակը դառնում է անկառավարելի, և ոչինչ չի ընթանում այնպես, ինչպես նախատեսված էր...
ՎԵՐՋԻՆԿԱՆԳԱՌ
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ և բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյան
Նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան
Դերերում՝ Արթուր Կարապետյան, Ռուզան Գասպարյան, Ռոբերտ Ղամբարյան, Անի Քոչարյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Աշոտ Հակոբյան, Արմեն Կարապետյան, Լաուրա Բաբայան
ԱՄՆ-ում ապրող հայկական ընտանիք, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Սիրային պատմություններ, նոր հանդիպումներ և ուրախալի պահեր, որոնք դառնում են ընտանիքի կյանքի բեկումնային պահերը։
Մտահաղացումը՝ Միխայիլ Շվիդկոյի /ՌԴ/
Լիբրետոյի բեմական տարբերակն ու բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Լեպաժ /Կանադա/
Լիբերտոն՝ Ելենա Կիսելևայի /ՌԴ/
Լիբրետոյի թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/Կարեն Լավչյան
Նկարիչ՝ Աննա Նինուա /Վրաստան/
Զգեստների նկարիչ՝ Տատյանա Պոպեսկի /Մոլդովա/
Բալետմեյստեր՝ Արինա Արարատյան
Խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Ռեժիսորի ասիստենտ՝ Գևորգ Դավթյան
Պրոյեկցիայի անիմացիան՝ Մարիամ Մուրադյան
Դերերում՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան, Անգելինա Անտարյան
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ է թաքնված հեռուստաշոուների փայլուն դիմակի տակ։
«Փրայմ Թայմ»—շոու, որտեղ հեշտ հաղթանակներ չկան, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Գլխավոր հերոսուհին՝ Աննան, մարտահրավեր է նետում մի աշխարհի, որտեղ օրենքները թելադրում են փողն ու կապերը։
Բայց կարո՞ղ է տաղանդը հաղթել այս անողոք խաղում։
Այս ներկայացման ընթացքում դուք պարզապես հանդիսատես չեք՝ դուք այս պատմության մասնակիցն եք։ Ամեն տեսարան լարվածության գագաթնակետ է, ամեն վայրկյան՝ անակնկալ։ Եվ այս ամենը՝ ուղեկցված կենդանի երաժշտությամբ, հզոր նվագախմբով ու տպավորիչ կատարումներով, որոնք կդարձնեն յուրաքանչյուր պահ անմոռանալի։
Բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Արմեն Կարապետյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Վերդյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան
Յոթ բարեկամների տոնական երեկոն անսպասելիորեն վերածվում է մահվան ընտրության մղձավանջի։ Ապրելու իրավունքի համար պայքարը բացահայտում է մարդկային գիշատչական բնազդը, ցուցադրելով բարոյականության փլուզումն ու գոյատևման դաժան իրականությունը։
Դերերում՝ Բորիս Պեպանյան, Մարգարիտա Խաչատրյան, Իշխան Ղարիբյան, Հասմիկ Մխիթարյան, Տիգրան Նահապետյան, Մարիամ Մելիքյան, Վահագն Մարգարյան
Մի աղքատ արգենտինական ընտանիք՝ իտալական արմատներով, ապրում է իրենց տարեց տատիկի՝ Կարմենի հետ։ Չնայած նրա պատկառելի տարիքին, անդադար ուտում է, մինչ ընտանիքը պայքարում է հաշիվները մարելու և սնունդ հայթայթելու դժվարությունների դեմ։ Տատը դանդաղորեն հասցնում է ընտանիքը կործանման եզրին։ Հուսահատված՝ ընտանիքի անդամները սկսում են դիմել ամենատարբեր հնարքներին՝ գումար վաստակելու և վերջապես տարեց կնոջից ազատվելու համար։
Ի՞նչ խորամանկությունների միայն չի դիմի մայրն, որ դուստրը վերջապես ամուսնանա։ Բայց դուստրը նույնպես հետ չի մնում և պատրաստ է ամեն ինչի՝ իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։
Մայր և դուստր, համառորեն պայքարելով իրենց նպատակների համար, յուրաքանչյուր քայլով միայն ավելի են խճճում իրավիճակը։ Իսկ ամեն փորձ այն շտկելու՝ հանգեցնում է նրան, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից…
Հեղինակ՝ Ալեքսանդր Վամպիլով
Թարգմանությունը՝ Ռաֆայել Ջրբաշյանի
Բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Իշխան Ղարիբյանի
Դերերում՝ Հասմիկ Գևորգյան, Վարդան Կուղյանոսյան, Սոնա Մուրադյան, Արթուր Պետրոսյան, Սերգեյ Ոսկանյան, Սամվել Դանիելյան:
Երբեմն բավական է մեկ հազվագյուտ ու անհասկանալի բառ, որպեսզի ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից, և կյանքը վերածվի իսկական քաոսի։
Ո՞վ է նա՝ «մենտրապաժը», ով հայտնվել է մի հանգիստ հյուրանոցում։ Պարզ բանվո՞ր է, շինարա՞ր, թե՞ բարձրաստիճան մի պաշտոնյա...
Կատակերգություն, որը պետք է զգալ ամբողջ շնչով։
Երաժշտության և լիբրետոյի հեղինակ ՝ Քրիստ Մանարյան
Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի
Նկարիչ՝ Ռաֆայել Խաչատուրյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Դերերում՝ Հասմիկ Գևորգյան/Անժելա Պողոսյան, Արսեն Ալբարյան/ Աբել Վարդանյան, Վարդան Գևորգյան, Տաթևիկ Պետրոսյան, Զարուհի Խաչատրյան, Վահագն Մարգարյան, Լուսինե Արշակյան, Արման Սիմիկյան, Հարություն Մելիք-Բեկյան, Կարապետ Քարաջյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
«Երևան 20 24» մյուզիքլը պատմում է երիտասարդների մասին, ովքեր սիրո, ընկերության և փոխադարձ աջակցության միջոցով հաղթահարում են դժվարությունները։ Նրանց կյանքի պատմությունները հյուսվում են Երևանի գունեղ միջավայրում՝ հումորով, լավատեսությամբ և լուսավոր երաժշտությամբ։
ԱՄՆ բնակության տեղափոխված երկու քույրերի ընտանիքների հանգիստ կյանքը վերածվում է խառնաշփոթի, երբ ավագ քրոջ աղջիկը որոշում է ամուսնանալ չինացու հետ: Սիրային հարաբերություններ, սերունդների բախումներ, կյանքի տարբեր շրջադարձներ և հեռվում գտնվող հայրենիք ու ծնողներ՝ այս ամենը մղում է նրանց նոր իրականության մեջ փնտրելու իրենց տեղը։
Բոլորը գիտեին՝ նա կմեռնի։ Բայց ոչ ոք ձայն չհանեց։
Մի քաղաք, որտեղ պատիվը խոսքից բարձր է, և լռությունը՝ ուժեղ ճշմարտությունից։
Ներկայացում՝ անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության և հավերժական, չմեռնող սիրո մասին։
Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը՝ բայց ոչ ոք չի ասում այն։
23 Հուլիս Չորեքշաբթի 20:00
23
Հուլիս Չորեքշաբթի
20:00
Անուն Ազգանուն
E-mail
Բջջ․ Հեռախոս
PromoCode
Հասցե, նշում
✓ Վավեր!Մուտքագրեք էլ․ հասցեի ճիշտ ֆորմատ!
Կոդը Վավեր է!
Կոդի լիմիթը սպառվեց, խնդրում ենք թարմացնել էջը և փորձել նորից!
Ձեր հավաքած կոդը սխալ է! Մնաց հնարավորություն
Շարունակելու համար խնդրում ենք հաստատել ձեր բջջ․ հեռախոսին ուղարկված կոդը!
Վճարել բանկային քարտով
Վճարել բանկային քարտով
Պատվիրել առաքում
Idram
Telcell wallet
Շարունակելու համար խնդրում ենք հաստատել ձեր էլ. հասցին ուղարկված նամակը!