ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
Թատրոնի գեղարվեստական-տեխնիկական ողջ մակարդակն ապահովելու, այն պատշաճ բարձրության հասցնելու, բեմի ներքին կարգապահությունը անվրեպ կազմակերպելու համար թատրոնում գործում են գեղարվեստա-տեխնիկական մի շարք արտադրամասեր, որոնցում մեծ պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ աշխատում են իրենց գործի իսկական վարպետներ:
ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Մեծ ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ են աշխատում թատրոնի բեմադրական մասի վարիչ Լենա Վարժապետյանը, հանդերձարանի վարիչ Հայկանուշ Բաբլոյանը և հանդերձարանի աշխատող Արևհատ Ադամյանը, ռեկվիզիտի արտադրամասի պետ Պայծառ Լեմեցյանը և ռեկվիզիտի աշխատող Վարդ Հովհաննիսյանը, կարի արտադրամասի վարպետներ Ռուբիկ Ադամյանն ու Նունե Հովհաննիսյանը, ձայնային և լուսային սարքավորումների արտադրամասի պատասխանատու Կարեն Սահակյանը, լուսային սարքավորումների ավագ մասնագետ Գուրգեն Թադևոսյանը, հնչյունային ռեժիսորներ Մարիամ Խաչատրյանը և Մարինե Հարությունյանը, ատաղծագործ Հայկ Մալխասյանը, նկարիչ Մարիամ Մուրադյանը, բուտաֆոր Մայա Ավագյանը:
Թատրոնն ունի առաջին հայացքից ոչ տեսանելի գաղտնիքներ, որոնց տիրապետելը չափազանց կարևոր է նրա անխափան աշխատանքի կազմակերպման համար (վարագույր, պտտվող բեմեր, վերելակ, շենքի ներքին և արտաքին տեսքի հսկողություն և այլն): Այդ գործի ողջ պատասխանատվության կրողն է թատրոնի ճարտարագետ Վարուժան Շառոյանը, որն իր գործը կատարում է ուժերի ողջ լարումով:
Իր գործին երկյուղածությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում թատերախմբի վարիչ Օֆելյա Ջենջոյանը, որի աշխատանքի ճիշտ կազմակերպման համար պահանջվող չափի, ժամանակի, ռիթմի զգացողությունը գալիս է ոչ միայն իր կայուն բնավորությունից, կրթվածությունից ու պահանջկոտությունից, այլև նրա ստացած երաժշտական-մասնագիտական կրթությունից: