«ԾԻԾԱՂԻ ԹԱՏՐՈՆ»
Երաժշտական կոմեդիայի թատրոնի ձեռքբերումները պայմանավորված են բարձրակարգ և վաստակաշատ կոլեկտիվով: Թատրոնն իր գործունեության 79 տարիների ընթացքում ստեղծագործական հաջողություններ է վավերացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
«Երևանի օպերետային թատրոնն աշխատել է միշտ ժպիտ ու ծիծաղ պարգևել մարդկանց և դա նրան հաջողվել է: Ծիծաղի թատրոն` սա է նրա ուղենիշը, որին թատրոնը հավատարիմ մնաց իր գոյության բոլոր տարիներին:» ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Բարձրակարգ և վաստակաշատ երաժիշտներով է համալրված թատրոնի նվագախումբը, որոնցից շատերը ոչ միայն ավարտել են Երևանի կոնսերվատորիան, այլև իրենք են դասավանդում երաժշտական հաստատություններում:
Մեր բախտը բերել է, բոլոր ժամանակներում թատրոնի նոտակալի մոտ եղել են մեծանուն դիրիժորներ` Արամ Տեր-Հովհաննիսյան, Գուրգեն Կարապետյան, Սուրեն Չարեքչյան, Գրիգոր Վարժապետյան, Իսպիր Խարաջանյան, Դավիթ Երզնկյան, Լևոն Աբրահամյան, Վիլեն Չարչողլյան, Յուրի Դավթյան, իսկ այսօր թատրոնի գլխավոր դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Նա ղեկավարում է ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Խանումի արարքները››, ‹‹Իմ զոքանչը››, ‹‹Սիրո անհուն առեղծվածը››, ‹‹Չարենցի ուղղիչ տունը››, ‹‹Ուշ լինի, նուշ լինի›› օպերետները և այլ երաժշտական ներկայացումներ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Երաժշտական կոմեդիայի թատրոնն իր գործունեության 78 տարիների ընթացքում միշտ ունեցել է բարձրակարգ երգչախումբ, որն իր ակտիվությամբ համահունչ է եղել թատրոնի ռեժիսուրային, դերասանական խմբին և օրգանական մեծ կապի մեջ է եղել բեմավիճակների հետ:
Այդ ամենը ապացույց է մեծահամբավ խմբավարների, ովքեր աշխատել են այս թատրոնում` Լիդիա Պրոկոֆևա, Նադեժդա Արազովա, Վաղինակ Չաքմիշյան, Գրիգոր Սանդալջյան, Էդվարդ Եսայան և այսօր էլ` Շուշանիկ Հովհաննիսյան: Շնորհիվ մասնագիտական հիմնավոր կրթության, Շուշանիկը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ երգչախումբը համալրել կոնսերվատորիական վոկալ կրթությամբ երգիչներով, ովքեր անմիջապես ներգրավվեցին թատրոնի երաժշտական բոլոր ներկայացումների մեջ, երգչախմբային համարները հնչեցին հեղինակի ոճին, մտածելակերպին հարազատ` լրացնելով ներկայացման ռեժիսուրան, յուրաքանչյուրը բեմում դառնալով արտիստ` գործող անձ, կերպարային, համարձակ: Բացի ընթացիկ ներկայացումներին մասնակցելուց, քառաձայն երգչախումբն ունի բազմաժանր ծրագիր` ժանրային կատարումների համար: Շնորհալի խմբավարը յուրաքանչյուր ստեղծագործության վրա աշխատում է մեծ պատասխանատվությամբ, գտնելով երաժշտական խոսքի և ձևի ամենաճշմարտացի, ամենաբնորոշ և ամենահասկանալի տարբերակը: Յուրաքանչյուր հնչյունի վրա նա աշխատում է մանրակրկիտ խստապահանջությամբ, անաչառ, անզիջում: Դրա շնորհիվ է, որ այսօր երգչախումբն իր ծրագրում ընդգրկել է Տ. Չուխաջյանի, Ա. Այվազյանի, Ջոջուայի, Պուչինիի, Կոմիտասի ստեղծագործությունները, հոգևոր երգեր և մեծ ճկունությամբ կատարում է իմպրովիզային ջազի ոճով գրված նեգրական ֆոլկլորային երգեր և սպիրիչուելսներ: |
ԲԱԼԵՏ
Երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության էջերում, նրա դերասանական փայլուն կազմի, նվագախմբի, երգչախմբի հետ մեկտեղ նշանակալի ներդրում ունի նաև բալետային խումբը` իր պարուսույցներով և հատկապես մենապարողներով:
Բազմաթիվ ներկայացումների համար պարեր են բեմադրել նշանավոր պարուսույցներ Իլյա Արբատովը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Բաբկեն Օրդոյանը, Էդվարդ Մանուկյանը, Բորիս Օբուխովը, Վանուշ Խանամիրյանը և իհարկե թատրոնի երկար տարիների գլխավոր պարուսույց` վաստ. արտիստ Անատոլի Լեբեդևը: Վերջին շրջանում հրավիրվել են Նորայր Մեհրաբյանը, Բելա Հովնանյանը և հիմնականում Գագիկ Կարապետյանը: Այսօր էլ բալետային խումբը ակտիվ մասնակցություն ունի մեր ներկայացումներում: Խումբը համալրված է մասնագետներով` պարարվեստի ուսումնարանն ավարտած պարուհիներով, թատրոնի և կինոյի համալսարանի ուսանողներով: Այսօր թատրոնի բալետմեստերն է Արտյոմ Գևորգյանը: Ողջ խումբը մասնակցում է ‹‹Խանումի արարքները››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Չարենցի ուղղիչ տունը››, ‹‹Ազգային խայտառակություն››, ‹‹Կորսված նամակ››, ‹‹Չամուսնանաք, պարոնայք, եթե կարող եք››, ‹‹Տասներկուերրորդ գիշեր››, ‹‹Շրջաղգեստով գեներալները››, ‹‹Ուշ լինի, մուշ լինի›› ներկայացումներին և ‹‹Սիրո անհուն առեղծվածը›› բալետային դիվերտիսմենտների սկզբունքով բեմադրությանը: |
ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐ
Բարձրակարգ, պահանջկոտ ու միաժամանակ հոգատար ու բարձրավեստ երաժիշտ-կատարող է Ռիտա Գրիգորյանը, շնորհալի դաշնակահար` մեկը լավագույն նվագակցողներից և թատրոնի հնագույն աշխատակիցներից:
Բոլորի մտերիմ և սիրելի Ռիտան ոգևորությամբ ու սիրով է աշխատում թատրոնի մեներգիչների հետ, մանրակրկիտ մշակում է նույնիսկ ամենափոքր երաժշտական ֆրազը, վարպետությամբ սովորեցնում և հղկում է երգիչների երաժշտական կերպարները:
Դասական և մեր ազգային գրեթե բոլոր օպերետները քաջածանոթ են Ռիտա Գրիգորյանին և հաճախակի կազմակերպվող երեկոներին նա նվագակցում է մենակատարներին և հանդես է գալիս դաշնամուրի համար գրված կոնցերտների կատարումներով:
Այսօր դժվար է պատկերացնել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երաժշտական կյանքն առանց Ռիտայի պրոֆեսիոնալ և բարեխիղճ մասնակցության: Առավել ևս հիմա, երբ թատրոնը սկզբունքորեն վերադառնում է դեպի իր ժանրի ակունքները, ապա ավելի քան անհրաժեշտ է ունենալ հայկական և արտասահմանյան դասական օպերետների քաջագիտակ երաժիշտ Ռիտա Գրիգորյանի նման արվեստագետներ: