
ՀՀ վաստակավոր արտիստ
Սաթենիկ Հախնազարյանի համար երաժշտական կոմեդիայի թատրոնը բոլորովին նոր ու անծանոթ աշխարհ էր` պայմանավորված ժանրային խիստ առանձնահատկությամբ:
Դերասանուհին պիտի հարմարվեր թատրոնի ժանրին` նրա պահանջներին: Սաթենիկին տրվեց առաջին դերը` Գոհար` Գ. Սարգսյանի ‹‹Վեց սիրահարված խենթ›› վոդևիլում: Դերասանուհու խելամտությունը, անկեղծությունն ու անմիջականությունը նպաստեցին, որպեսզի այս բեմում նա իրեն ‹‹նորաբնակ›› չզգար:
Սաթենիկն այսօր թատրոնի սիրված ու մշտազբաղ դերասանուհիներից է: Արագությամբ իրար են հաջորդել նրա մեծ ու փոքր դերերը` Սիլվիա (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Սպիտակ դիմակ (‹‹Լիսիստրատե››), Ֆլորենցի (‹‹Տարօրինակ միսիս Սևիջը››), Զառա (‹‹Իմ զոքանչը››), Արուս (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››), Լուչիա (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), Նազենի (‹‹Ազգային գործիչը››), Արփենիկ (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Բելոտելովա (‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››) և այլն:
Սաթենիկն այն դերասանուհիներից է, ով գիտե ամեն մի դերի համար ընտրել բացառապես նրան համապատասխան գույներ: Նույնը վերաբերում է կերպարի խառնվածքին, նրա ճշգրիտ լուծումներին: Թերևս դա է հիմքը, որ չափի զգացումով և բեմական ճաշակով օժտված դերասանուհին իր կերպարնեը մարմնավորում է առանց ճիգ ու ջանքի, թեթև և գեղարվեստական հավաստիությամբ, և պատահական չէ, որ 2007թ Դորինի կերպարի մարմնավորման համար Բ. Սլեյդի ‹‹Ամեն տարի նույն օրը›› բեմադրությունում շնորհալի դերասանուհու աշխատանքը արժանացավ Հայաստանի թատերական գործիչների միության ամենաբարձր գնահատանքին՝ ‹‹Կանացի լավագույն դերակատարման համար›› սահմանված ‹‹Արտավազդ›› մրցանակին:
Խաղացած դերեր.
Գոհար` ‹‹Վեց սիրահարված խենթ››
Սիլվա` ‹‹Խաղ սիրո և պատահականության››
Սպիտակ դիմակ` ‹‹Լիսիստրատե››
Ֆլորենցի` ‹‹Տարօրինակ միսիս Սևիջը››
Զառա` ‹‹Իմ զոքանչը››
Արուս` ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››
Լուչիա` ‹‹Ֆելումենա Մարտուրանո››
Նազենի` ‹‹Ազգային գործիչը››
Արփենիկ` ‹‹Չարենցի ուղղիչ տունը››
Բելոտելովա` ‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››:
-
Enlarge
ԹԱԿԱՐԴ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ
Պատմաքաղաքական սատիրա -
Enlarge
ԱՐՑԱԽ, ԻՄ ՍԵՐ
Երաժշտական կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ
Մյուզիքլ 2 գործողությամբ -
Enlarge
ԼՈՄԲԱՐԴ
Ֆանտաստմագորիա 1 գործողությամբ -
Enlarge
ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ՉԱՐԵՆՑԻ ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ
Իմպրովիզ 11 դրվագով -
Enlarge
ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կատակերգություն 2 գործողությամբ -
Enlarge
ԹԱԿԱՐԴ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ
Պատմաքաղաքական սատիրա -
Enlarge
ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ
Մյուզիքլ 2 գործողությամբ