ԿԱԼՈՆ ԲՈԼՈՐԻՆՍ Է:
Նրա հոգու մասնիկները կան յուրաքանչյուրիս մեջ. անփոխարինելի, նրբանուրբ, իրական, միշտ չափավոր, բայց թռիչքների սովոր ու ճախրանքի սիրահար: Բոլորը, ովքեր շփվել են նրա հետ, ասելիք ունեն...

Գեղեցիկի ու կատարյալի իր որոնումները գեղարվեստի միջոցով արտահայտելու պահանջը նա բավարարում էր նկարելով...
Ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ հիացնում էր նրան:
Մարդն ու նկարիչը Կալոյի մեջ անկրկնելի էին...

Ամեն ինչում ինքն էր` տարերային, յուրահատուկ, անսպասելի, կտրուկ ու անընկալելի...
Այդպես էր արվեստում, այդպես էր նաև կյանքում...

Ուղղամիտ էր, հպարտ:
Սիրում ու գնահատում էր ճշմարտությունն ու ազնվությունը:
Ուներ նուրբ ճաշակ...

ԿԱԼՈՆ ԵՎ ՆՐԱ ԱՐՎԵՍՏԸ

Կ. Աբովյանի գեղանկարչությունը այնպիսին է, որը պահանջում է ուշադիր դիտող, այն կարելի է դիտել օրերով, ամիսներով և ամեն անգամ հայտնաբերել մի նոր չբացահայտված մանրամասն...
(Արամ Համբարյան)


Մանրամասն...

Կ. Աբովյանը կտավներում կարևորում է լույսը, որն օգտագործվում է չափավոր, ասես ճրագալույսի ցոլքերով, որի միջոցով ստեղծում է նուրբ ու մեղմ տրամադրություն...
(Արամ Համբարյան)


Մանրամասն...

Իմ բնանկարների ամեն մի հատվածը կարող եմ բնության մեջ ցույց տալ:
Չեմ նկարել մի բան, որ բնության մեջ չլինի…
(Կառլոս Աբովյան)


Մանրամասն...

Թիկնեղ ու բարձրահասակ չէր: Հագնվում էր ճաշակով, գույների սև ու կարմիր զուգորդմամբ: Հայացքը սուր էր, թափանցող: Սակավախոս էր: Ապրում էր ավելի շատ հոգևորով...
(Մելս Սանթոյան)


Մանրամասն...

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԱՆՏԱՌԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

Կառլոսին Վարպետ էի ասում, չնայած նեղանում էր.
– Լա˜վ էլի, ես ի՞նչ Վարպետ, վարպետներ եղել են...,– ու թվարկում էր:
Բայց Կառլոսն իսկապես Վարպետ էր, գույների Վարպետ...

Մանրամասն...

ԳԱՅԱՆԵՆ ԿԱՊՈՒՅՏ ԺԱՊԱՎԵՆՈՎ

1985թ-ին Հ. Աբելյանի անվան թատրոնում Վ. Շահվերդյանը բեմադրում էր Ն. Մեսրոպյանի «Կապույտ ժապավենը»: Կառլոս Աբովյանի բարեկամուհու աղջնակը` Գայանեն... 

Մանրամասն...

Խմբագիր` ԱՆՈՒՇ ԱԲՈՎՅԱՆ (Կառլոս Աբովյանի դուստր)
Մշակող` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերություն