ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից արվեստի թանգարան (ԵրԵՎան)
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972 թ-ին, Երևանում՝ Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ:
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և 1960-ական թվականների՝ Հայաստանի ու Սփյուռքի նկարիչների գործեր: Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ:
Թանգարանում ցուցադրվում են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Վաղարշակ, Հենրի ու Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի, Աշոտ Բայանդուրի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր Օրագյանի, Ժանսեմի, Գառզուի, Ասատուր Պզտիկյանի, Կառլոս Աբովյանի և ուրիշների գործերից: Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Կամո Նիգարյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով:
Կառլոս Աբովյանի աշխատանքները Ժամանակակից արվեստի թանգարանում (ԵրԵՎան)
ԱՂՋԻԿՆԵՐԸ ԽԱՉՔԱՐԻ ՄՈՏ
ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆ
1979թ.ՎՈՎԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆ
1982թ.ՎԱԶԳԵՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆ
1983թ.

Վանաձորի կերպարվեստի թանգարան
Վանաձորի կերպարվեստի թանգարանը (ամբողջական անվանումը՝ «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան») Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է: Ցուցադրության ընդհանուր տարածքը 1500քմ է, այն ներառում է 2000 ցուցանմուշ: Թանգարանը ներկայացնում է և դասական, և ժամանակակից հայ կերպարվեստը: Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում են միասին` առաջին հարկում: Վանաձորի նկարիչները ներկայացված են առանձին ցուցասրահով:
2013թվականին Վանաձորի ավագանու որոշմամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը անվանակոչեցին Կառլոս Աբովյանի անունով: Նույն թվականի հոկտեմբերի 30-ին թանգարանում բացվեց Կառլոս Աբովյանի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված գեղանկարչի 75-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին թվով 35 կտավներ, որոնց մեծ մասը դիմանկարներ էին:
Ցուցահանդեսին ներկա էին մարզային ու քաղաքային պետական այրեր, մտավորականներ, նկարչի ընկերները և նրա արվեստը գնահատողները:
Այսօր թանգարանում ցուցադրված է Կ. Աբովյանի հինգ աշխատանք:
ՄԵԾԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ...
-
Արվեստն ունի այնպիսի գաղտնիքներ, որոնք բացվում են ստեղծագործող մարդու առջև… Նկարիչը պետք է կարողանա ոչ միայն նայել բնությանը, աշխարհին, նա պետք է կարողանա տեսնել: Այդ ժամանակ կծնվի իսկական նկարը: - Մ. Սարյան
-
Նկարելով ճյուղը` պետք է լսել` ինչպես է սուլում քամին: - Տին Նուն
-
Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։ - Մ. Սարյան
-
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: - Բալզակ
-
Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։ - Մ. Սարյան
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
© Գեղանկարիչ ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆԻ պաշտոնական կայք 2014 | Բոլոր իրավունքները պահպանված են | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության