
«...Ախ, ընկերներ իմ խանդավառ օրերի,
Ես մնացի ձեր անունը հեծեծող...»
Ավ. Իսահակյան
-
«Կառլոս Աբովյան. մարդ, նկարիչ և արարող, ում մասին ընկերները կամ չէին խոսում, կամ խոսում էին զգուշավոր:
Կառլոս Աբովյան. մարդ, նկարիչ և արարող, որ իր աշխարհով գրեթե ոչ մի կապ չուներ մյուսների հետ: Ապրում էր մենակ, ինքնամփոփ` իր մտքերի, իր ստեղծած հեքիաթների, իր սպիտակ կտավի ու ներկապնակի հետ: Չէր սիրում այցելություններ, հավաքույթներ, քննարկումներ...
Սիրում էր բնություն, Կոմիտաս, Թումանյան և թատրոն:
...Նա ուրիշ էր»
ՍԵՐԳԵՅ ՄԵԼԻՔՅԱՆ