-
Փշեր Դեբեդի ափից
Կտավ, յուղաներկ, 1991թ., 71,5x60
4000$ -
Խաչելություն
Յուղաներկ, կարտոն, 1991թ., 75,5x61
5000$ -
Հովհարով կինը
Կտավ, յուղաներկ, 1991թ., 60x50
3000$ -
Էլինեյի դիմանկարը
Կտավ, յուղաներկ, 1988թ., 87x64
8000$ -
Անվանում չունի
5500$ -
Անվանում չունի
8000$ -
Անվանում չունի
Կարտոն, յուղաներկ, 1987թ., 82 x 59
5000$
«Իմ կտավները իմ ժողովրդի հարստությունն են». Կ. Աբովյան
«Վանաձորցի գեղանկարիչ ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆ երևույթը ոճի, գունակերպության, ինքնուրույն այնպիսի մի ձեռագիր բերեց, որով կրկին ու դարձյալ վերահաստատվեց գերշնորհ արվեստի առանձնահատկությունը»:
/Սամվել Խալաթյան` հատված «Լոռվա գունաշխարհի խոսնակը» հոդվածից/
Կարճ, բայց բեղմնավոր կյանքով ապրեց գեղանկարիչ Կառլոս Աբովյանը: Ընդամենը 55 տարեկան էր, որ 1992թ. կնքեց իր մահկանացուն` այդպես էլ թույլ չտալով, որ կենդանության օրոք իր արվեստի երկրպագուները ըմբոշխնեն իր անհատական ցուցահանդեսը: Հրաժարվում էր բոլոր տեսակի տիտղոսներից, խուսափում դրվատանքի խոսքերից, գրախոսություններից, հանդիսություններից: Մեծ ջանքերի գնով էր միայն հաջողվել Նրան համոզել, որ կտավներից մի քանիսը ցուցադրվեն Երևանի ժամանակակից արվեստի և Վարպետի ծննդավայրի՝ Վանաձորի կերպարվեստի թանգարաններում: Իր վրձներգերը նա հիմնականում նվիրում էր գեղարվեստի իսկական երկրպագուներին: Այսպես, տասնյակ ու տասնյակ ստեղծագործություններ դարձան արվեստասեր հասարակության ճանաչման առարկան՝ տեղ գտնելով անհատական հավաքածուներում՝ Երևանում, Վանաձորում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում, Փարիզում, Բալանսում, այլուր, ստիպելով արվեստագետներին ու արվեստասերներին ոչ միայն հիանալ տաղանդի նմանօրինակ դրսևորումով, այև զարմանալ արվեստագետի իր ճանաչման նկատմամբ ծայրահեղության հասնող խուսափողականությունը:
Կառլոս Աբովյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Վանաձորի կերպարվեստի թանգարանում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։