![](../../files/apur/10_apur_pipertapur.jpg)
ՓԻՓԵՐԹԱՊՈՒՐ
Պարզունակ գյուղական ապուր է, սննդարար ու համեղ։
Սոխառածի վրա ավելացնել մանրացված կարտոֆիլը, կափարիչը փակել և մի քիչ շոգեխաշել մարմանդ կրակով․ խառնել կարմիր և սև պղպեղ, ջուր, շարունակել եփել․ ըստ նախասիրության ալրախյուս ու սխտոր ավելացնել․ փիփերթը կտրատել, մի եռ բերել․ ընթացքում մի ձու հարել, լցնել եռացող ապուրի վրա, արագ խառնել։