Դեռևս շատ հին ժամանակներից, ամբողջ պատմական Հայաստանում կան տոլմայի բազմաթիվ տարատեսակներ: Վարկած կա, որ բառն առաջացել է ուրարտերենի «տոլի = խաղողի տերև» բառից: Այն և առօրեական է և տոնական. ուրախ թե տխուր առիթներին միշտ առկա է տոլման:
Փաթաթվում է տերևով (խաղողի, կաղամբի, բանջարի, սերկևիլի, լոբու, մոռու, թթի, ևայլն…), կամ լցոնվումˋմիջուկը հանած բանջարեղենների (սմբուկ, դդմիկ, կարտոֆիլ, սոխ, խթա, լոլիկ, պղպեղ, և այլն․․․) մեջ:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
* Համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, 7 համեմունք, բահար, քիմիոն, աղտոր, չորացրած ուրց, դաղց, ծիթրոն, անանուխ, ռեհան։
* Նռան մածուկ կամ կիտրոնի հյութ ավելացնել միջուկին։
* Կաթսայի մեջ շարելուց հետո, առանքները տեղադրել պճեղ սխտոր, թարմ անանուխի թերթիկներ, չիր, գազար, սերկևիլ, խնձոր, խակ խաղողի ճութ, և այլն․․․․ ։
* Լցնել տաք ջուր, այնքան որ ծածկվեն տոլմաները։
* Վրան տեղադրել մի աման, որպեսզի եփելիս չտեղաշարժվեն տոլմաները։
* Ձեթով տոլմաները թողնել սառչի, հետո հանել կաթսայից։
* Մսով տոլմայի տակ դնել ոսկրածուծով ոսկոր։