Թեյախմության մշակույթը Հայաստանում ընդհամենը 200 տարվա պատմություն ունի։ Բայց հնուց ի վեր, այդ նույն թեյախոտերը, որպես դեղաբույսեր ենք օգտագործել։ Յուրաքանչյուր թեյաբույս իր հավաքման ճիշտ ժամանակն ու եղանակը ունի։ Ընդօրինակելով թեյախմության մշակույթը, թեյի հետ հյուրասիրում ենք կտոր շաքար, տարբեր անուշներ, քաղցրեղեն և մուրաբբաներ։