Փլավ բառը պարսկերենից է անցել մեր մշակույթ: Որոշ շրջաններ ապուր են անվանում: Արևմտահայերենում առկա է նաև «եղինձ» բառը։ Տարբեր հատիկեղեններով է պատրաստվում, հաճախ նաև խառնելով բանջարներ, բանջարեղեն, մսեղեն, մակարոնեղեն: Այն և առանձին ուտեստ է և հիմնական կերակուրին ընկերակցող խավարտ:
ՉԱՓՈՎԻ ԿԱՄ ՔԱՇՈՎԻ ՓԼԱՎ
Չափովի կամ քաշովի փլավ պատրաստելիս, խոշոր կորկոտը կամ բրինձը եփել 1 հատիկեղեն / 2 ջուր հարաբերակցությամբ։
ՔԱՄՈՎԻ ՓԼԱՎ
Քամովի փլավ եփելիս, աղաջրի մեջ խաշել բրինձը, մինչև որ եռացնելիս հատիկները ջրի մակերեսին բարձրանան. դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել։