ՎԱՐԱԳՈՒՐԱԾ ՓԼԱՎ / Մարաշ

Հավի կտորները խաշել, ապա տապակել։ Տապակել ընկուզեղեն։ Բրինձը խաշել արգանակով (1 բրինձին / 2 ջուր), ավելացնելով համեմունք։ Հունցել առանց թթխմորի խմոր (ալյուր, աղ, ջուր, ձեթ)։
Խմորը գրտնակով բարակ բացել, տարածել բրինձը, շարել հավի տապակած կտորներն ու ընկուզեղենը, փակել խմորը, մատներով հարթեցնել, վրան քսել հարած ձու, պատառաքաղով ծակծկել և եփել ջեռոցում։