• ԱՂՑԱՆՆԵՐ

    Աղցան բառը նշանակում է վրան աղ ցանած: Նախկինում այն շատ պարզունակ է եղել. խաշած կամ հում բանջարների ու բանջարեղենի վրա աղ ցանելով ճաշակել են: Հետագային ավելանում են նաև համեմունքը, քացախը, ձեթն ու կանաչին: Ավանդական խոհանոցի աղցանները սովորաբար ունեն մեկ գլխավոր բաղադրիչ: Հաճախ այն համարվել է որպես պարզ և թեթև նախընթրիք կամ ճաշ. հետևաբար այժմ այն կարելի է համարել նաև նախուտեստ:


    ԱՎԵԼԻՆ
  • ԱՊՈՒՐՆԵՐ

    Ապուր բառն առաջացել է «ապրել / ապրուստ» բառից․ մեր մշակույթում «ապուր» բառը երկու իմաստով է օգտագործվում․ որոշ շրջաններում այն ջրիկ կերակուրի իմաստն ունի, իսկ այլ շրջաններում այն փլավ է նշանակում։
    Ապուր – ջրալի կերակուրի բարբառային հոմանիշներ են վռիկ, շորվա, շորպա, և այլն․․․ ։ Իսկ «շորպա» բառն առաջացել է արաբերենի «շուրուպ = խմել» բառից, նույնը նաև շերեփ բառը։


    ԱՎԵԼԻՆ
  • ԽԱՇՈՒՆԵՐ

    ԽԱՇ – ԽԱՇՈՒ – ԽԱՇԻԼ
    Նմանատիպ ճաշատեսակների անվանումներն առաջացել են խաշելով եփելու գործընթացից և որոնք ճաշակում են հացը կամ լավաշը մեջը բրդելով։


    ԱՎԵԼԻՆ
  • ԿՈԼՈԼԱԿՆԵՐ

    «Կոլոլակներ» բառն առաջացել է ուտեստի կլոր ձևից․ ունի բազմաթիվ բարբառային անվանումներ․- կլորչիկ, կլուր, կլեյոր, կլուլիկ, և այլն։
    Բրդուճ (կամ սխմիկ, ճանկիկ) ուտեստներն էլ մտնում են այս խմբում։ Սովորաբար պատրաստվում է մանր կորկոտով․ կան մսային և ոչ – մսային տարբերակներ։


    ԱՎԵԼԻՆ
  • ՀԱՑԱՏԵՍԱԿՆԵՐ

    Սովորաբար հաց թխելուց հետո, վերջին գնդով պատրաստել են հացատեսակներ, տարբեր միջուկներով, որոնց մի մասը խմորի վրա է տարածվում, մյուսները լցվում են խմորի մեջ։
    Հաճախ այն ԿՈՒՏԱՊ է կոչվում, երբեմն նաև պյորակ։ Մի մասը թխվում է ջեռոցում, երբեմն նաև սաճի վրա, կամ էլ տապակվում է։


    ԱՎԵԼԻՆ
  • ՁՎԱԾԵՂՆԵՐ

    Ամենեն առօրեական ուտեստներից է ձվածեղը, որովհետև այն սննդարար է և համեղ, արագ է պատրաստվում, բոլորը սիրում են և օրվա բոլոր ճաշի ժամերին այն կարելի է ճաշակել։
    Կան որոշ ձվածեղներ, որոնք բոլոր շրջաններին են հատուկ․ բայց մի քանիսը հստակորեն որոշ տարածաշրջանի յուրահատկությունն են։


    ԱՎԵԼԻՆ
  • ԹԱՑԱՆՆԵՐ

    Կամ այլ բառերով թանձրուկ, թաթխան, սոուս, մածուկ և այլն․․․ :
    Դեռևս մի դար առաջ մեր մշակույթում առկա էր մի ընդհանուր ամանից օգտվելու սովորությունը, որի արդյունքում ունենք որոշ ուտեստներ, որոնք հացը մեջը թաթախելով ենք ճաշակում։
    Հազվադեպ նաև կան թացաններ, որոնք սակայն շատ յուրահատուկ են։


    ԱՎԵԼԻՆ
  • ՃԱՇԵՐ

    Ամենօրյա գլխավոր ճաշին մասնակցել են ընտանիքի բոլոր անդամները, հետևաբար այն հիմնական ճաշն է եղել։
    Նույն ճաշերը հաճախ մսային են պատրաստել` ավելացնելով տհալ ղավուրմա։


    ԱՎԵԼԻՆ
  • ՏՈՆԱԿԱՆ ՃԱՇԵՐ

    Այժմ արդեն առօրեական ճաշեր դարձած այս ճաշատեսակները նախկինում եղել են տոների և հատուկ օրերին պատրաստվող ուտեստներ․ ավելի մանրամասն կարող էք ծանոթանալ կայքէջի «ՏՈՆԵՐ» բաժնում։


    ԱՎԵԼԻՆ
  • ՏՈԼՄԱՆԵՐ

    Դեռևս շատ հին ժամանակներից, ամբողջ պատմական Հայաստանում կան տոլմայի բազմաթիվ տարատեսակներ: Վարկած կա, որ բառն առաջացել է ուրարտերենի «տոլի = խաղողի տերև» բառից: Այն և առօրեական է և տոնական. ուրախ թե տխուր առիթներին միշտ առկա է տոլման: Փաթաթվում է տերևով (խաղողի, կաղամբի, բանջարի, սերկևիլի, լոբու, մոռու, թթի, և այլն…), կամ լցոնվումˋմիջուկը հանած բանջարեղեններ մեջ:


    ԱՎԵԼԻՆ
  • ՏԱՊԱԿԱՆԵՐ

    Տապակա կամ այլ բառով տապկոց, առաջացել է «տապակ» բառից․ մեր խոհանոցում սովորություն է տապակել քիչ ձեթով՝ շոգեխաշելու նման, փակ կափարիչով։


    ԱՎԵԼԻՆ
  • Apple Strudel

    ՓԼԱՎՆԵՐ

    Փլավ բառը պարսկերենից է անցել մեր մշակույթ: Որոշ շրջաններ ապուր են անվանում: Արևմտահայերենում առկա է նաև «եղինձ» բառը։
    Տարբեր հատիկեղեններով է պատրաստվում, հաճախ նաև խառնելով բանջարներ, բանջարեղեն, մսեղեն, մակարոնեղեն: Այն և առանձին ուտեստ է և հիմնական կերակուրին ընկերակցող խավարտ:


    ԱՎԵԼԻՆ
  • ՔԱՂՑՐԵՂԵՆ

    Հայկական քաղցրեղենները սովորաբար պարզունակ բաղադրիչներով են, բայց և սննդարար: Շաքարավազից առաջ, քաղցրի հիմքը եղել են չրերը, դոշաբը, մեղրը, սպիտակ բազուկի հյութը (Սասունում), գազպե – մանանան (Սասունում), նաև եղջյուրենի կոչվող ծառի լոբանման պտուղը, որից դոշաբ են պատրաստել (Մուսալեռ): Թխվածքը կարմրացնելու համար վրան քսել են ջուր, մածուն կամ ձու: Թխել են թոնրում, սաճի վրա, օճախի կողերուն կպցնելով կամ փռում: Որոշ քաղցրեղեններ նաև տապակել են: Խմորը թթվեցնելու համար օգտագործել են թթխմոր կամ քացախ։


    ԱՎԵԼԻՆ
  • ԿԱԹՆԱՄԹԵՐՔ

    Կամ «թան ու թացան». ամենեն առօրեական ուտեստն է․ յուրաքանչյուր շրջան իր տարատեսակներն ու անվանումներն ունի, ինչպես առօրեական, այնպես էլ պահածոյացման գործընթացում։
    Փոխօգնությամբ, իրարից վերցնելով, հավաքել են կաթը, մերել կամ պանիրի վերածել։


    ԱՎԵԼԻՆ
  • ՊԱՀԱԾՈՆԵՐ

    Պահածոյացման տարբեր եղանակներ կան․ հիմնականում չորացնելն է, ամռան պարկ արևի տակ չորացվում են մրգերն ու բանջարեղենը, արմտիքները, նաև կանաչին ու բանջարները (ստվերին)։ Աշնանը արտերում մնացած բանջարեղենն ու որոշ մրգեր թթվացնում են աղաջրում, նաև պանիրը։ Մրգերը ինքնիրենով կամ քաղցրով եփելով պահեստավորվում է։ Լոլիկի ու պղպեղի մածուկները նախ կրակի վրա է եփվել, հետո արևի ջերմությամբ․ նույն ձևով նաև թթի, խաղողի և նռան դոշաբները։ Մածունն ու թանը քամում են, գնդելով չորացնում, կամ եփելով պնդացնում։


    ԱՎԵԼԻՆ