Ապուր բառն առաջացել է «ապրել / ապրուստ» բառից․ մեր մշակույթում «ապուր» բառը երկու իմաստով է օգտագործվում․ որոշ շրջաններում այն ջրիկ կերակուրի իմաստն ունի, իսկ այլ շրջաններում այն փլավ է նշանակում։ Ապուր – ջրալի կերակուրի բարբառային հոմանիշներ են վռիկ, շորվա, շորպա, և այլն․․․ ։ Իսկ «շորպա» բառն առաջացել է արաբերենի «շուրուպ = խմել» բառից, նույնը նաև շերեփ բառը։