![](../../files/apur/2_apur_ttvash_ddmapur.jpg)
ԹԹՎԱՇ ԴԴՄԱՊՈՒՐ
Մարաշի հարսանեկան ճաշն է, մատուցվում է ձավարով փլավի ընկերակցությամբ։
Խաշել միսն ու թրջած սիսեռը, ավելացնել խորանարդաձև կտրատած դդումը, լոլիկի մածուկ, սոխ, կարմիր և սև պղպեղ, անանուխ, շարունակել եփել, կրակն անջատելիս լցնել կիտրոնի հյութ և ճզմված սխտոր։ Նույն ճաշը առօրյայում առանց մսի է պատրաստվում։