Սովորաբար հաց թխելուց հետո, վերջին գնդով պատրաստել են հացատեսակներ, տարբեր միջուկներով, որոնց մի մասը խմորի վրա է տարածվում, մյուսները լցվում են խմորի մեջ։ Հաճախ այն ԿՈՒՏԱՊ է կոչվում, երբեմն նաև պյորակ։
Մի մասը թխվում է ջեռոցում, երբեմն նաև սաճի վրա, կամ էլ տապակվում է։

ԽՄՈՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

  • ՀԱՑԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽՄՈՐ

    Հացի սովորական խմորի համար խառնել ալյուր, աղ, ջուր, թթխմոր/ խմորիչ։ Հունցելուց հետո փաթաթել տաք շորով, թողնել մի քանի ժամ թթվի։

  • ՄԱԾՈՒՆՈՎ ԽՄՈՐ

    Մածունով խմորը պատրաստվում է թթված կամ եփած աղի մածնով։
    1 բ․ մածունի վրա լցնել 1 թ․ գ․ սոդա + 1 ճ․ գ․ քացախ, աղ, ձեթ, ալյուր, երբեմն նաև ձու։ Հունցել, թողնել 15 րոպե թթվի։
  • ԱՌԱՆՑ ԽՄՈՐԻՉԻ

    Կայ նաև առանց խմորիչի տարբերակը․ գոլ ջրին խառնել մի քիչ քացախ և ձեթ, մի պտղունց աղ և շաքարավազ, ապա ալյուրը։ Հունցել, փաթաթել, թողնել 15 րոպե թթվի։