![](../../files/hacatesakner/2_hacatesakner_banjarov.jpg)
ԲԱՆՋԱՐՈՎ ՊՅՈՐԱԿ / Մարաշ
Հունցել մածունով խմոր․ միջուկի համար խաշած ու ջրքամած բազկատերևին խառնել շիրիկ (թահին), սոխառած, համեմունք։
Խմորը երկու մասի վերածել և գրտնակելով բացել։ Առաջին շերտը տեղադրել ջեռոցի ափսեում, վրան տարածել միջուկը, ապա երկրորդ շերտը տեղադրել։ Վրան քսել հարած ձու, ցանել սև ու սպիտակ քունջիթ, թխել ջեռոցում։